Մեկ տարի է՝ երգում ենք Կոմիտասի ստեղծագործությունները ու խոստովանեմ՝ դրանից լավ բան չկա աշխարհում

ImageՈղջու՜յն, ես Կարինեն եմ, ասեմ նաև` ինձ ասում են՝ Բաբուջ (ընկերներս են էդպես դիմում, դրա մեջ մի տեսակ սեր կա): Դպրոցում աշխատում եմ վեց տարի: Սիրում եմ իմ կրթահամալիրը, ընտելացել եմ…  Վայրկյան, վայրկյան աճում եմ ու մեծանում, ստանում ուժ՝ ամեն օրվա համար: Մեկ տարի է ինչ երգում եմ «Սեբաստացիներ» երգչախմբում: Թվում է՝ դե ինչ է, սովորական երգչախումբ: Բայց արի ու տես մի նոր, լուսեղ, անընդմեջ ուժ առնող, մաքրամաքուր աշխարհահատիկ, որի մեջ ինձ բախտ վիճակվեց ապրել: Դժվար է երգչախմբում երգելն, ու վայն եկել տարել է նրան, ով սխալ է երգում(կատակ): Չեմ վախենում ձախողումներից, դրանք  մեր կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Մեծ պատասխանատվության զգացումով եմ հաճախում երգչախմբի փորձերին: Պարոն Թոփիկյանի հստակությունը փորձերի ընթացքում, ինձ օգնում է, որ ես դասարանում ավելի ճշգրիտ տնօրինեմ իմ ժամանակը: Հա, ասեմ՝ սրվել են լսողական զգայարաններս, ոչ մաքուր երաժշտության դեպքում ես ինձ ֆիզիկապես լավ չեմ զգում: Երաժշտությունը օգնում է օրվա ընթացքում տեսնել բարձունքներն ու հեռուները:
Մեկ տարի է՝ երգում ենք Կոմիտասի ստեղծագործությունները ու խոստովանեմ՝ դրանից լավ բան չկա աշխարհում: Հոգիս թևեր է առել ու ասում է՝ թռչենք դեպի անհունը:

Տիա՛ր Բլեյան, պարո՛ն Թոփիկյան, շնորհակալ եմ ճակատագրի ամենահրաշալի և լուսեղ այս նվերի համար:

Սիրով՝ Կարինե Բաբուջյան

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s