972144_603105029713270_1795249300_n«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը հիմնադրվել է 2012թ. Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամնի նախաձեռնությամբ ։ Գեղարվեստական ղեկավարը Երևանի կամերային պետական երգչախմբի հիմնադիր, խմբավար  Հարություն Թոփիկյանն է: Երգչախումբը քառաձայն է, բաց, կազմված է կրթահամալիրի ուսուցիչներից:  Երգչախմուբը կատարում է Կոմիտասի, հոգևոր և աշխարհիկ, հայ ժամանակակից կոմպոզիտորների սիրված գործերը, տարածում դրանք համերգերով, ծեսերով, տոնախմբություններով, որոնք ուղեկցվում են կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ամենատարբեր ներկայացումներով: Երգչախումբը հանդես է գալիս գործող և խոնարհված եկեղեցիներում, այլ հուշարձանների և թանգարանների  տարածքներում, գյուղական, քաղաքային հրապարակներում, համերգային դահլիճներում։

Իր բոլոր նախաձեռնություններում երգչախումբն ունի Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու աջակցությունը։

Երգչախումբն իր կատարումները տեսագրում, ձայնագրում և տարածում է CD-ներով, համացանցում. իր գործունեությունը լիարժեք արտացոլում է բլոգում։
«Սեբաստացիներ» երգչախմբի գլխավոր հովանավորը «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամն է:
«Սեբաստացիներ» երգչախումբը սիրով և անմիջական է արձագանքում հրավերներին` Հայաստանում և Հայաստանից դուրս։

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s