«Սեբաստացիներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար. Հարություն Թոփիկյան

Image    Ծնվել է 1951 թ. ուսուցիչների ընտանիքում: 1967թ. ընդունվել է «Ռոմանոս Մելիքյանի» անվան երաժշտական ուսումնարան, խմբավարական բաժին Վ.Քեթենջյանի դասարան:1969 թ.  ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, խմբավարական բաժին, Լ.Չունգուրյանի դասարան, ավարտել է 1974 թ.: Կոնսերվատորիան ավարտելուց հետո աշխատել է «Սարաջևի» անվան երաժշտական դպրոցում :

Խմբավար Հարություն Թոփիկյանը ծառայում է իր սիրած գործին 40 տարի:

1979-84թթ. եղել է Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության «Հայ երգի կամերային երգչախմբի» հիմնադիր դիրիժոր:

1982 թ. արժանացել է Հայաստանի «Լենինյան կոմերիտմիության» պետական մրցանակի (4 ձայնասկավառակ Մելոդիա ֆիրմա եւ 1 ձայնասկավառակ ԱՄՆ ում) :

1983-1991թթ. ղեկավարել է Երեւանի պետական համալսարանի երգչախումբը, որը 1987թ.-ին Լիտվայի Հանրապետության Կաունաս քաղաքում միութենական 19 համալսարանական երգչախմբերի հեղինակավոր մրցույթում գրավել է առաջին տեղը:

1989-91թթ. եղել է «Bridges of Song» փառատոնի կազմակերպիչ – անդամ: Ղեկավարել է աշխարհի միացյալ երգչախումբ թվով 20 000 երգիչներ (Տալլինն, 1991թ.):

1991-1994թթ. Բեյրութում վերակազմել է Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:

1996թ. ստեղծել է Երևանի կամերային երգչախումբը՝ իրականացնելու իր վաղեմի երազանքը, այն է՝ կատարել և ձայնագրել հանճարեղ Կոմիտասի աշխարհիկ խմբերգային ողջ ժառանգությունը (թվով 147 խմբերգեր): Այն իրականացրել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հովանավորությամբ: Հետագայում, մինչեւ 2004թ. երգչախմբի գործունեությունը շարունակվել է շնորհիվ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորության:

2009թ.ԵՊԿ երգչախումբը ստացավ պետական կարգավիճակ:

Երևանի պետական կամերային երգչախումբ

գեղ. ղեկավար եւ դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան,

խմբավար՝ Լիլիթ Եդիգարյան,

երաժշտական խորհրդատու եւ կոնցերտմայստեր՝ Կարինե Հարությունյան

 Տարեգրություն.

1997թ. Իտալիա «Ոավեննա» փառատոն: Համերգներ Լիբանանում, Սիրիայում

1998թ. Հայաստանի մշակութային օրեր Գերմանիայում

1999թ. Նորվեգիա՝ «Բերգեն փառատոն»

2000թ. Գերմանիա «Հալլեյի երաժշտական օրեր» փառատոն

2001թ. համատեղ համերգ իտալական «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ երգչախմբի հետ Հայաստանում, ղեկ. Ռիկարդո Մուտտի

2002թ. Գերմանիա, համատեղ համերգային կատարումներ «Ֆրանկֆուրտեր Կանտորայ» երգչախմբի հետ

2003թ. ՌԴ, «Սանկտ Պետերբուրգյան Դղյակներ» փառատոն

2004թ. ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն

2005թ. Գերմանիա, «Հալլեյի երաժշտական օրեր» փառատոն

2006թ. Ֆրանսիա, «Il’De France» փառատոն

2007թ. ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն: Համերգային շրջագայություն Սիրիա

2009թ. ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն

2010թ. Իտալիա, Լորետտո, հոգեւոր երաժշտության փառատոն

2012թ. ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն

Երգչախումբը հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ շարունակում է  Կոմիտասյան կատարումները «Դպրոցականի Ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում:

2011թ.համերգային կյանքը բուռն էր ծրագրային բազմազանությամբ, ժամանակակից հայ

կոմպոզիտորների խմբերգերի առաջին կատարումներ, հայ դասականներ, արևմտաեվրոպական  եվ ռուսական  հոգևոր  երաժշտություն,   ինչպես նաև ջազային մշակւմներ :

2012թ. Երգչախումբը առաջին անգամ  հնչեցրեց Կոմիտասի «Բեռլինյան պատարագ»

ծավալուն ստեղծագործությունը(գերմաներեն) :

Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախումբը, որը այսօր արդեն իր դերն ու տեղն ունի Կոմիտասյան լուսավոր արժեքների տարածման բացառիկ կարևոր գործում:

2013թ.ԵՊԿԵ.լեցուն համերգային գործունեություն.

2013թ. Նախագահի հրամանով Հարություն Թոփիկյանը դարձավ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s