Երգչախումբն ինձ համար ինքնամաքրման փոքրիկ մատուռ է

getImage (1)Ողջո՜ւյն ։ Ես Հռիփսիմե Առաքելյանն եմ։ Մասնագիտությամբ մանկավարժ – հոգեբան եմ։ Արդեն յոթերորդ տարին է աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Չէ՛, սխալ ասացի, միայն չեմ աշխատում, ավելի շատ ապրում եմ, հետաքրքի՛ր , բազմազա՛ն, ակտի՛վ, կյանքով և ուրախությամբ լեցուն «Մխիթար Սեբաստմացի» մոլորակում։ Ամեն օր մի նոր բան եմ սովորում: Մի ժամանակ համակարգչից ընդհանրապես գաղափար չունեցողս՝ այսօր Դիջիթեք միջազգային մրցույթի գլխավոր մրցանակակիր եմ` բլոգեր: Ազատ արտահայտվեու, ստեղծագործելու, ինքնակրթվելու ու զարգանալու անսպառ հնարավորություն ունեմ այսօր, որի համար շնորհակալ եմ ճակատագրին ։
Երգչախմբում հայտնվելս պատահական չէր ՝ դասավանդելուց զատ ես նաև Քոլեջի երաժշտական բաժնի 3-րդ կուրսի ուսանող եմ ։ Սիրում եմ երաժշտությունն ու երգը և կարծում եմ,որ յուրաքանչյուր դասվարի երաժշտական գիտելիքներ ունենալը շատ անհրաժեշտ է ։Ինքս երաժշտական ընդունակություններով, անկեղծանամ, չեմ փայլում ։ Երգչախումբն ինձ համար ինքնամաքրման , հեգևոր խաղաղության մի փոքրիկ մատուռ է ։ Այսքա՜ն լույս, այսքա՜ն խաղաղություն և այսքա՜ն բարություն ուրիշ ոչ մի տեղ ստանալ չէի կարող ։ Արդեն մեկ տարի է երգում եմ ։ Զգում եմ որքա՜ն է փոխվել աշխարհընկալումս։ Երաժշտության գույների հետ մեկտեղ պարոն Թոփիկյանը աշխարհի գունապնակի նրբերանգները տեսնելու կարողություն է սերմանում ամեն օր, իր ամեն մի խոսքով ։
Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում և իմ առաջին դասարանցի սաների նման ամեն օր «Ւմացումի հրճվանք » եմ ապրում ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s