Բարև, երգչախումբ

538896_433516480010981_1282146500_nԲարև, ես Արմինեն եմ, յոթ տարեկանից սովորել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Սովորելու տարիներին էլ հաճախում էի երգի-պարի խմբակ և երաժշտության հանդեպ սերն ու ճաշակը ձևավորվել էր հենց կրթահամալիրում:  Երկրորդ անգամ ինձ կրթահամալիր բերեց դուստրս`Մանեն: Արդեն երրորդ տարին է դասավանդում եմ Նոր դպրոցում: Մեկ տարուց ավելի է հաճախում եմ «Սեբաստացիներ» երգչախումբ: Սիրում եմ մեր երգչախումբը, այն, կարծես, խաղաղության, սիրո ու լույսի մի յուրօրինակ աշխարհ լինի: Շնորհակալ  են պարոն Թոփիկյանին և երգչախմբին Կոմիտասին ճանաչելու և նրան իր լույսի ու վառ գույների մեջ ընկալելու ու զգալու համար: Երգչախումբը այն վայրն է, որտեղ անընդհատ առնչվում ենք բարձրարժեք մշակույթին, սովորում ու իրար փոխանցում ենք ամենալավը, որ կա:

Թողնել մեկնաբանություն