Հարություն Թոփիկյան

46524125_2235629526460804_4486996602359119872_o Հարություն Թոփիկյանը ծնվել է 1951 թվականին հայրենադարձ ուսուցիչների ընտանիքում։1967թ. ընդունվել է «Ռոմանոս Մելիքյանի» անվան երաժշտական ուսումնարան, խմբավարական բաժին Վ.Քեթենջյանի դասարան:1969 թ.  ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, խմբավարական բաժին, Լ.Չունգուրյանի դասարան, ավարտել է 1974 թ.: Կոնսերվատորիան ավարտելուց հետո աշխատել է «Սարաջևի» անվան երաժշտական դպրոցում :

1979-84թթ. եղել է Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության «Հայ երգի կամերային երգչախմբի» հիմնադիր դիրիժոր:

1982 թ. արժանացել է Հայաստանի «Լենինյան կոմերիտմիության» պետական մրցանակի (4 ձայնասկավառակ Մելոդիա ֆիրմա եւ 1 ձայնասկավառակ ԱՄՆ ում) :

1983-1991թթ. ղեկավարել է Երեւանի պետական համալսարանի  «Կոմիտաս» երգչախումբը, որը 1987թ.-ին Լիտվայի Հանրապետության Կաունաս քաղաքում միութենական 19 համալսարանական երգչախմբերի հեղինակավոր մրցույթում գրավել է առաջին տեղը:

1989-91թթ. եղել է «Bridges of Song» փառատոնի կազմակերպիչ – անդամ: Ղեկավարել է աշխարհի միացյալ երգչախումբը. թվով 20 000 երգիչ (Տալլինն, 1991թ.):

1991-1994թթ. Բեյրութում վերակազմել է Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:

1996թ. ստեղծել է Երևանի կամերային երգչախումբը՝ իրականացնելու իր վաղեմի երազանքը, այն է՝ կատարել և ձայնագրել հանճարեղ Կոմիտասի աշխարհիկ խմբերգային ողջ ժառանգությունը (թվով 147 խմբերգեր): Այն իրականացրել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հովանավորությամբ: Հետագայում, մինչեւ 2004թ. երգչախմբի գործունեությունը շարունակվել է շնորհիվ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորության, ձայնագրվել է Կոմիտասի հոգևոր խմբերգերի ևս մեկ և Բարսեղ Կանաչյանի խմբերգերի ձայնասկավառակներ:

2009թ. ԵՊԿ երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ:
Երևանի պետական կամերային երգչախումբ․ գեղ. ղեկավար եւ դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան, խմբավար՝ Լիլիթ Եդիգարյան, երաժշտական խորհրդատու եւ կոնցերտմայստեր՝ Կարինե Հարությունյան

 Տարեգրություն.

1997թ. Իտալիա «Ոավեննա» փառատոն: Համերգներ Լիբանանում, Սիրիայում

1998թ. Հայաստանի մշակութային օրեր Գերմանիայում

1999թ. Նորվեգիա՝ «Բերգեն փառատոն»

2000թ. Գերմանիա «Հալլեյի երաժշտական օրեր» փառատոն

2001թ. համատեղ համերգ իտալական «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ երգչախմբի հետ Հայաստանում, ղեկ. Ռիկարդո Մուտտի

2002թ. Գերմանիա, համատեղ համերգային կատարումներ «Ֆրանկֆուրտեր Կանտորայ» երգչախմբի հետ

2003թ. ՌԴ, «Սանկտ Պետերբուրգյան Դղյակներ» փառատոն

2004թ. ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն

2005թ. Գերմանիա, «Հալլեյի երաժշտական օրեր» փառատոն

2006թ. Ֆրանսիա, «Il’De France» փառատոն

2007թ. ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն: Համերգային շրջագայություն Սիրիա

2009թ. ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն

2010թ. Իտալիա, Լորետտո, հոգեւոր երաժշտության փառատոն

2011թ. համերգային բուռն բազմազանությամբ ծրագրեր․ ժամանակակից հայ կոմպոզիտորների խմբերգերի առաջին կատարումներ, հայ դասականներ, արևմտաեվրոպական  եվ ռուսական  հոգևոր  երաժշտություն,   ինչպես նաև ջազային մշակւմներ :

2012թ. ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն

2012թ. Երգչախումբը առաջին անգամ  հնչեցրեց Կոմիտասի «Բեռլինյան պատարագ» ծավալուն ստեղծագործությունը (գերմաներեն) :

2012թ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախմբի հիմնադրում-ղեկավարում, երգչախումբն այսօր իր դերն ու տեղն ունի Կոմիտասյան լուսավոր արժեքների տարածման բացառիկ կարևոր գործում:

2013թ. Նախագահի հրամանով Հարություն Թոփիկյանը դարձավ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ:

2015թ․ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրաված  «Լույս ի լուսո» նախագծով հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի հետ համերգային շրջագայություններ Եվրոպական մի շարք երկրներում, Թուրքիայի և Վրաստանի քաղաքներում (2014թ․ «Լույս ի լուսո» ձայնասկավառակի թողարկում․ Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Անանիա Շիրակացու հոգևոր երգ-շարականների, տաղերի հավաքածու՝ դաշնակահարի յուրօրինակ դաշնամուրային մոտեցմամբ)

2016թ․ Մասնակցություն «Հայ ժամանակակից երաժշտության փառատոն»-ին, «Շարական» հոգևոր փառատոնին

2017թ․ ԵՊԿԵ-ով մասնակցություն հայ-ռուսական առաջին երգչախմբային կոնգրեսի բացման արարողությանը

2018թ․ «Willy Weiner & Friends» ձայնասկավառակ, ձայնասկավառակի շնորհանդես-համերգ

2019թ․ Կոմիտաս Վարդապետի 150 ամյակին նվիրված «Կոմիտասը և մենք» համերգաշար․ տարվա ընթացքում 7 համերգ, որտեղ ներկայացվել են Կոմիտասի 147 խմբերգ։

2020թ․ «Միասին՝ 21-րդ դարում» օնլայն փառատոնի Գրան Պրի մրցանակակիր։

Թողնել մեկնաբանություն