ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՓԻԿՅԱՆԻ ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ 2024Թ. ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մարտի 14-ին Գագարինում կայացած համերգ-հանգանակություն, որի ընթացքում երգչախումբը կատարեց Henry Mancini — «Moon River», Ռ.Ամիրխանյան — «Էջ միածինն ի հորէ» ստեղծագործությունները։

Մարտի 18-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի անվան մրցանակաբաշխությունը, որտեղ երգչախումբը հանդես եկավ։

Այժմ երգչախումբը աշխատում է Կոմիտասի խմբերգային շարքերից մեկի վրա, որը պատրաստ կլինի 2 ամսվա ընթացքում։

Աշխատանքներ ենք իրականացնում երգչախմբի 2-րդ խմբի հետ /երկարացված օրվա աշխատողների/ անհատական և խմբային ձևաչափներով, այս խմբի մասնակիցները հինգն են, որոնց հետ արձակուրդների ընթացքում նախատեսում ենք փոքր նախագիծ իրականացնել, որին կմասնակցեն նաև արձակուրդի ընթացքում դպրոց հաճախող երեխաները։

Արձակուրդների ընթացքում երգչախումբը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։

Թողնել մեկնաբանություն