Կրթահամալիրում հյուր է իրանահայ երաժիշտ Ռազմիկ Օհանյանը

Մարտի 27-ին, ժամը 14:00-ին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը կհյուրընկալի «Իրանի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի» գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռազմիկ Օհանյանին:

Ռազմիկ Օհանյանը տարբեր նախագծերի շուրջ համագործակցել է Մաեստրո Հարություն Թոփիկյանի հետ: Գտնվելով Հայաստանում՝ ցանկություն է հայտնել հանդիպել ուսուցչական երգչախմբին և փորձը վարել: Փորձից հետո Ռազմիկ Օհանյանը կունենա շրջայց կրթահամալիրի Մայր դպրոցում:

Ծրագրում՝

  • Կոմիտասյան շարք. «Սարեն կուգա», «Էրվում եմ», «Առնեմ էրթամ իմ յարը»
  • Է. Հովհաննիսյան. « Անուշ անուրջով»
  • Կոմիտաս. «Յար ջան արի»
  • Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»

Շրջայցը ՝

  • Մայր դպրոց
  • բնագիտատեխնիկական լաբորատորիա. Գնել Հարությունյան
  • գրադարան. Լուսինե Ալեքսանյան

Լուսաբանումը՝ Նելլի Արղությանի:

Թողնել մեկնաբանություն