Ողջու՜յն: Ես Մարիամն եմ: Սիրում եմ կյանքը՝ իր բոլոր անակնկալներով և դժվարություններով հանդերձ:
Սովորում և աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այո, կարծում եմ, առանց անընդհատ ուսուցման մարդը չի կարող ուսուցանել: Ազգային երգ ու պարը իմ ընտանիքում մեծ տեղ է ունեցել: Սերը դեպի երաժշտությունը մանկուց նկատել են ծնողներս և երաժշտական կրթության տվել:
Կրթահամալիրը իմ կյանքում մեծ բացահայտում էր, մեծ ձեռքբերում: Երբեմն այնպիսի զգացողություն է, կարծես, մշտապես փնտրածս վերջապես գտա:
Քիչ ժամանակ է, ինչ երգում եմ «Սեբաստացիներ» երգչախմբում, բայց հիացմունքս լուսավո՜ր- լուսավո՜ր է: Սիրում եմ բոլորին անխտիր: Դա այն պատճառով միայն, որ մարդիկ ինձ համար հետաքրքիր են, իրենց բոլոր տեսակներով հանդերձ:
Շնորհակալ եմ կրթահամալիրում աշխատելու հնարավորություն ընձեռելու համար:
բարի գալուստ ու նորանոր բացահայտումներ, Մարիամ ջան )