Կոմիտաս. «Մի գեղեցիկ պարզ գիշեր էր»

Մի գեղեցիկ պարզ գիշեր էր,

Երկինքը լի աստղերով,

Եվ լուսինը մեղմ փայլում էր

Կաթնանման յուր լույսով:

Նա նայում էր լըռիկ-մընջիկ

Իբրև մի կույս՝ դեպի Վան,

Նրա աչքին երևում էր

Մի ցավալի տեսարան:

Նա տեսնում էր անթիվ քյուրդեր,

Բըռնած սուր, թուր, հըրացան,

Կոտորում են, կողոպտում են,

Ավերում են անտեր Վան:

Եվ կարծես թե մեր երկընքից

Խոսում էր այդ լուռ վըկան,-

«Վըրա՛ հասիր, հա՛յ ազգասեր,

Ձեռքից կերթա՜ Հայաստան»:

Թողնել մեկնաբանություն