Երգչախմբի հանդիպումը խմբավար Պարգև Թասլաքեանի հետ

Հանդիպման մասին պատմում է Նելի Արղությանը։

9 Հունիսի, 2022թ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի հյուրն էր Լիբանանի «Ֆայհա» արաբական երգչախմբի հիմնադիր Պարգև Թասլաքեանը։ Ինչպես պարոն Թասլաքեանը նշեց, եղել է մաեստրո Հարություն Թոփիկյանի աշակերտը, որից հետո դարձել են լավ ընկերներ։ Մեր երգչախմբի մասին ամեն բան գիտեր. մաեստրոն ներկայացրել էր։ Հիացական արտահայտվեց երգչախմբի մասին։

Բոլորս հիացած ու նաև կարոտած Հարություն Թոփիկյան էինք փնտրում Պարգև Թասլաքեանի մեջ։ Հաճելի, ջերմ հանդիպում, զրույց, երգի ուսուցում, հյուրասիրություն՝ համեմված հումորով։ Վստահ եմ, որ բարեկամական ու գործընկերային ջերմ կապը կշարունակվի և միասին կճամփորդենք։ Մեր լուսավոր ու պայծառ, բացառիկ մաեստրոյի նման էր իր գործընկեր-ընկերոջ հետ հանդիպումը։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ ամեն Երևան գալիս երգչախմբի հետ պարապմունք իրականացնել։
Շնորհակալ ենք սիրուն, հուզիչ օրվա համար։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s