
Հարություն Թոփիկյանի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբն իր տասնամյա գործունեության առիթով մայիսի 18-ին ժամը 15.15, հրավիրում է «ԱրտաՍահման»` հոբելյանական համերգի:
(Հասցե Հարավ-Արևմտյան թաղամաս, Րաֆֆու 69/1):
2012թ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հրավեր-առաջարկով խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ մաեստրո Հարություն Թոփիկյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հիմնեց ուսուցիչների բազմաձայն երգչախումբ` «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը:
Երգչախումբը կրթահամալիրի «Հոգևոր Հայաստան» նախագծով, հայրենագիտական-կրթամշակութային արշավներով Կոմիտաս, հայ ազգային երաժշտություն է տարածում, ուսուցանում Հայաստանի մարզերում. քաղաքներում, գյուղերում, եկեղեցիներում, դպրոցներում, հրապարակներում:
2020թ երգչախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի ֆիզիկական բացակայությունից հետո երգչախումբը վերանվանվեց նրա անունով` «Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ»:
Այժմ այն ղեկավարում է կրթահամալիրի երաժշտության դասավանդող, խմբավար Մարինե Ոսկանյանը:
Համերգի ծրագրում․ 15։15-16։00
Մ. Եկմալյան
- Ով հայոց աշխարհ
Ե. Երկանյան
- Այսօր ցնծան
- Առավոտ լուսո
Կոմիտաս
- Երկնքի աստղերը
- Ծաղիկ ունեմ նարընջի
- Յար ջան, արի
- Քելեր ցոլեր
- Չինար ես
- Եկեք տեսեք
է. Հովհաննիսյան
- Անուշ անուրջով
Ե․ Երկանյան․
- Էլեգիա
- Հոյ իմ նազանի յարը
Տ․ Մանսուրյան
- Ես իմ անուշ Հայաստանի․ միասնական կատարում
Նվագակցողներ` Լիլիթ Առաքելյան, Լաերտ Գրիգորյան
Համերգի ընթացքում կհնչեն նաև կրթահամալիրի դասավանդողների գործիքային կատարումներ:
16։00-16։30
Կոմիտասյան, ազգային պարերգեր, հյուրասիրություն բակ-պարտեզում։
Հյուրերի դիմավորման պատասխանատուներ՝ Ազնիվ Մանուկյան, Արմինե Մովսիսյան և ընկերներ
Ֆոտո-տեսանկարահանումը` Սուսան Ամուջանյան և ընկերներ
Հյուրասիրությունը` Գոհար Եղոյան և ընկերներ