Կոմիտասով Հարություն Թոփիկյանի հուշակոչման օր

Հոկտեմբերի 26-ը «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հիմնադիր, մաեստրո Հարություն Թոփիկյանի երկրային կյանքից հեռանալու օրն է:

Հայտնի է, որ մաեստրոն Կոմիտասի ամենամեծ սիրահարներից, Կոմիտասի գործի տարածման ամենամեծ նվիրյալներից էր, մեզ` երգչախմբի անդամներիս գլխավոր Կոմիտաս ուսուցանողն է, սիրահար դարձնողն է եղել ու մնում, և այս օրը ևս մեկ առիթ է՝ Կոմիտասով մեր ուսուցչին հուշակոչելու, մեր շնորհիքը երգով փոխանցելու:

Կոմիտասով օրը՝ Հառիճավանքում

Մասնակիցներ՝ Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբ, Սեբաստացի դպրաց դաս, Հառիճավանքի ճեմարանի խումբ, Ազատանի կիրակնօրյա դպրոցի խումբ, այլք։

Մեկնումը՝ 09։30՝ Մայր դպրոցի կայանատեղիից

11։30՝ կանգառ Ապարանում, ժամերգություն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում

13։00՝ Հառիճավանք. միասնական համերգ վանքի նախասրահում, կոմիտասյան երգեր-պարեգեր եկեղեցու բակում

14։00՝ ընդմիջում. քայլք կիրճում

16։00՝ վերադարձ

Երգացանկում․

Երգչախումբ․ հոգևոր երգեր

  • Խորհուրդ խորին
  • Անձինք նվիրայլք
  • Ծագումն հրաշալի
  • Նոր ծաղիկ
  • Տեր ողորմեա
  • Սիրո քո հուր

Աշխարհիկ երգեր

  • Հայրիկ, հայրիկ (նվիրված Խրիմյան Հայրիկին)
  • Յար ջան, արի
  • Գութանը հաց եմ բերում
  • Անուշ անուրջով

Սեբաստացի դպրաց դաս․

  • Աստվածածին երկնային․ մշակում՝ Ստ. Բաբաթորոսյանի

Հառիճի ճեմարանի սաների հետ միասնական կատարումներ

  • Տեր ողորմեա
  • Ազգային օրհներգ

Միասնական աղոթք․ Մեսրոպ Մաշտոց

Աստուած բազումողորմ,
Խնայեա յայարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:

Աստուած բազումողորմ,
Խնայեա յայարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:

Արեգակն արդարութեան,
Ծագեա ի հոգիս մեր
Զլոյս ճշմարտութեան եւ ողորմեա՛:

Տո՛ւր մեզ, տէ՛ր, զխաղաղութիւն
Եւ փրկեա ի նեղչաց մերոց,
Հոգիդ ճշմարտութեան, եւ ողորմեա՛:

Երվանդ Երկանյանի ստեղծագործությունը՝ նվիրված Հարություն Թոփիկյանին
Խոսք՝ Եղիշե Չարենք

Իմ լերան աղոթքը (միասնական ընթերցում)

Քառասնամյա կյանքի քարն ուսերիս վրա,
Արարչական գործիս անագորույն կեսին
Հղում եմ Քեզ կրկին ահավասիկ ես իմ
Խոհն անտրտունջ երթիս աղոթքը իմ լերան:
Քե՜զ, ո՛վ Բաշխող խոհի և շնորհող եռանդ,
Քեզ՝ Տվողիդ հանճար, և՜ ինքնություն, և՜ ձիրք. —
Դող՝ տարփուհուն պարող, շնորհք՝ բանաստեղծին,
Որ բարբառեն բանիվ և գեղգեղեն ձեռամբ…
Շնորհապարտ եմ, Տե՜ր, ինձ լիաբուռ ձոնած
Շնորհների համար և ձիրքերի անեղծ, —
Որ կոչեցիր երգիչ ու բանաստեղծ
Նվիրեցիր տավիղ և էվոլյան քնար…
Շնորհապարտ եմ, Տե՜ր, ես առավել սակայն,
Որ կոչեցիր դու ինձ ոչ սոսկական քերթող, —
Այլև ասպետ, և պետ, և զինակիր
Եվ սերմնացան աննինջ՝ դժնի ժամանակի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s