Բազմաթիվ նանիկ, ջանիկներ և նոր երգ-հոլովակ

Սեդան, կրթահամալիրի մեր սիրելի երաժիշտը, ոգևորվել էր մաեստրոյի՝ իրեն ուղարկած Կոմիտասի անծանոթ օրորոցայինով։ Պատահական հանդիպմանը փոխանցեց իր հրճվանքը․ օրորոցայինի մենակատարին ուղեկցող երգչախմբի ձայների բացականչական խաղիկները գայթակղիչ, նորույթ թվացին, երգչախմբով կատարելու, ձայնագրելու ցանկություն առաջացավ։ Էլի զանգ Ընկերոջը, Մաեստրոն ինչպես միշտ խանդավառ պատրաստակամ, աշխատանքային։
Փոքր խմբերով երեկոյան օնլայն պարապմունքներ, շատերիս համար անծանոթ, անսովոր, երաժշտական չափը՝ այս դեպքում 1-6 հաշիվը ճշգրիտ ապահովող, ազդարարող մետրոնոմ գործիքի տկտկոցներ, հեռախոսներում ստացված, չստացված տասնյակ ձայնագրություններ, օրեր շարունակ բազմաթիվ, բազմագույն ջանիկ, նանիկներերով լցված հաղորդագրություններ․․․

Երգի մենակատար ընտրված Սեդայի հետ հեշտ է՝ գործուն, ընդունակ, մեկ-երկու (раз два)՝ արժանացավ մաեստրոյի երաժիշտ ընտանիքի հիացմունքին։ Մենակատարի ձայնագրությունն արեցինք կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում, Կարեն Խաչատրյանի աջակցությամբ։ Երգչախմբի մյուս անդամներիս ձայնագրություններն անհատական գործիքներով են արված։

Երբ նոր ենք սկսում գործը, թվում է՝ դե ինչ է որ, ասենք՝ մեկ րոպեանոց պարզ երգ, երգչախմբի պարզ պարտիտուրա, մոնտաժ ու վերջ, բարդ բան չկա․․․ Մեկ էլ ընթացքի մեջ փաստի առաջ ես կանգնում, որ նախ երգի տրամադրությունը, գույնը ստանալու համար, որի երաշխավորող Մաեստրոն շարունակում է մնալ անզիջում, յուրաքանչյուրիս փոքր խաղիկը շատ կարևոր է ու յուրաքանչյուրիս ձայնարկությունը պահանջներին համապատասխան հաջողելը՝ դժվարին։ Եվ ես նաև, որպես արդեն եղած նյութը՝ քսանին մոտ մասնակիցների ձայները համադրող, մոնտաժող, հայտնվում եմ դիմացը սուր, հետևը ջուր, բայց ինձ համակած, սիրելի իրավիճակում․ մանրակրկիտ, ոսկերչական պատասխանատու աշխատանք։

Ու նորից, արդեն համակարգչումս, մոնտաժային ծրագրում սիրելի գործընկերներիս ձայներով վերջապես ստացված բազմաթիվ նանիկ, ջանիկներ, մեկից վեց հաշվի անհամար համրանք, մետրոնոմի անխախտ տկտկոց, Մաեստրոյի հետ գիշեր-ցերեկ ռեժիմով ճշտումներ, խորհրդատվություն ու սպասված ծնունդ․․․

Այս անգամ՝ Նանիկ, նանանիկ․ Կոմիտաս
Մենակատարումը՝ Սեդա Թևանյանի
Տեսահոլովակում նկարահանվել է կրթահամալիրի դաստիարակ Սաթեն Գևորգյանի աղջնակ Մարինա Հակոբյանը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s