Կարդում ենք Կոմիտաս

Կոմիտաս

Քառյակներ

  1. Սուսան Դավթյան

Գարուն ցելաւ ծաղկունիկ բոցերով,
Ամառն ելաւ հասկունիկ ծոցերով.
Աշունն առաւ խատուտիկ բարերով,
Ձմեռ պատաւ` պատուտիկ սառերով։

2.

Ելաւ տերեւ` երեւ երեւ կանաչ ծովակի.
Տարփուն-տարփուն կապոյտ հովակի.
Ժըպիտ քօղով սըրտիկ հովին ծըռավ,
Ծըպիտ դողով սըրիկ քովին դըրած։

  1. Գոհար Եղոյան

Ելաւ շինական` ցանեց առաւ`
Բուռը լի ցորեն.
Անցաւ դաշտէն ու ձորէն
Բարձաւ տասը լիր ցորեն։

4.

Կարմիր ցայգով` մանուշակ երկին նաւեցիր.
Կանաչ այգով անուշակ հերկին բաւեցիր.
Խաղալ-ցօրըդ շողն էլ վըրան`
Քաղով-դողով` ձորն էլ վըրան։

5.

Հըրաբարձ լեռներ` կոնելով`
Նարգիզ դալարուն դիզել.
Սողուն կողեր շոգելով`
Ոսկին արծաթ շիթել։

6.

Այն ի՞նչ ամպ էր` աղօտ-աղօտ ծռուեցաւ,
Ու թուխ պատեց կապուտեց.
Այն սեւ ամպ էր` մաղօտ-մաղօտ ցրուեցաւ,
Ու պուխ կապեց պատուտեց։

7. Սյուզի Մարգարյան

Սէրըտ անմիտ սըրով բոցոտեցին,
Բեռըտ խաւար հըրով խոցոտեցին.
Երկրիտ հողէն խաչըդ բուսաւ,
Կեանքիդ կողէն աչըդ հիւսաւ։

Եռ ու Սէր. Լուսինե Նազարյան

Երկիրը եռում է՝ կողիկը գոցելով՝ ծաղիկ-ծաղիկ,
Առուակը սիրում է՝ հողիկը խոցելով մաղիկ-մաղիկ․
Վարդիկը ջեռում է շողիկը բոցերով՝ լըռիկ-լըռիկ,
Հովիկը ծիրում է՝ լողիկը ծոցերով՝ ջըրիկ-ջըրիկ։

Հով-Սէր. Արմինե Մովսիսյան

Նուրբ հովի պէս լարերով՝
Սուրբ ծովի պէս պարելով,
Սէրըդ սըրտում պահեցիր,
Սըրտիս խորքում գահեցիր։

Աշունն եկաւ ծառին սարին հեւելով՝
Անձրեւ թելեր փոշի-փոշի թեւելով․
Պըտուկը ճոխ՝ առին տարին
Տերեւները կանաչ-ճանաչ պեղելով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s