Երգչախմբի օնլայն աշխատանքի մի պատմություն-հոլովակ

UntitledԱմեն ինչ սկսվեց, երբ վիրուսից մեկուսացման այս շրջանում համացանցում տեսա՝ ինչպես են օտարերկյա երգչախմբեր օնլայն հարթակում երգում (հայկականում նվագախումբ հանդիպեցի, երգչախումբ՝ ոչ)։ Ցեցն եկավ կպավ ինձ․ ոգևորվեցի․․․ Զանգ Ընկերոջը՝ սիրելի մաեստրոյին։ Մաեստրոն ողջունեց, օնլայն հարթակին ու այս օրերին համապատասխան առաջարկեց Dona nobis pachem երգը (Տուր մեզ խաղաղություն)՝ կանոն երգեցողությամբ։ Ուսուցչական երգչախմբի Ֆեյսբուքյան խմբով գրեցի․ երևի մի քիչ կասկածամտությամբ, բայց դրական արձագանքներ եղան։ Սա այն դեպքերից էր, որ ես վստահ գիտեի՝ ինչը, ինչպես ենք անելու, որ ինչ ստանանք ու գիտեի, որ արդյունքից գոհ են մնալու, լավ են զգալու գործընկերներս։

Երգընկերներիս և ինձ համար սկսվեց երաժշտական նոր կարողություններ դրսևորելու փորձության, մաեստրոյի համար՝ մեզ նորովի, անհատապես բացահայտելու մեկշաբաթյա շրջան։

Ֆիզիկական միջավայրում երգչախմբում երգելիս կարող ես հույսդ դնել կողքիդ երգողի վրա, չնայած խստապահանջ մեր ուսուցչին, տեղ-տեղ ծուլանալ։ Այս դեպքում մնացել ես մենակ՝ ինքդ քեզ հետ, քո տեսախցիկ-ձայնագրիչի առաջ, երգածդ՝ մաեստրոյի դրական գնահատականին արժանացնելու անհանգստությամբ։ Մաեստրոն, ինչպես ֆիզիկական, այնպես էլ առցանց միջավայրում երաժշտության նկատմամբ անզիջում է․ մաքուր պիտի երգես, «հարևանի տուն չգնաս»։

Ովքեր երգին ծանոթ չէին, արագ սովորեցին։ Երաժշտության դասավանդող Սեդա Թևանյանը երգեց առաջին մեղեդին, որի վրա պիտի կառուցվեին մնացածը։ Բազմաձայնության համար բաժանվեցինք պայմանական երեք խմբի։ Յուրաքանչյուր խմբից մեկի երգածն ընդունվեց որպես օրինակ, որը լսելով պիտի երգի այդ խմբից յուրաքանչյուրը։ Մի գործիքին ականջակալն ես միացնում, որ լսես երգը, դրան զուգահեռ մյուսով՝ երգում-տեսագրում-ձայնագրում ես քեզ․ այսպես էր հնարավոր ապահովել սինխրոնիկ (հավասար, ռիթմը չխախտող) երգեցողություն։

Մասնակիցները կփաստեն, որ քսան-երեսունից ավել անգամ, երկու-երեք օր շարունակ երգել են մինչև անհրաժեշտ որակով կատարում ստանալը, մաեստրոյին տեսագրությունն ուղարկելը, տեսահոլովակում ներառելու հաստատումը։ Աշխատել ենք օնլայն երեք հարթակում՝ էլ․ փոստ, վայբեր, ֆեյսբուք-մեսենջեր, շուրջօրյա։ Մաեստրոյի հաճախակի դիտողություններից էր՝ լավ ես երգում, բայց ժպտա․․․

Դժվարությունը հաղթահարվեց, աշխատանքին նոր թափ հաղորդվեց, երբ մի քանի հոգու տեագրությամբ մոնտաժով սևագիր տարբերակ պատրաստեցի, ուղարկեցի խմբին․ այ, ոգևորության, հավեսի ալիք բարձրացավ, մարդիկ, ովքեր սկզբից չէին արձագանքել, մտան գործի մեջ։ Ուրիշ թափ հաղորդվեց։

Ինձ համար, բացի երաժշտական մասից, ուսանելի էր տեխնիկական աշխատանքը՝ մոնտաժը, որը մինչ այժմ ինձ անծանոթ կամ ծանոթ, բայց մի քիչ ավելի բարդ լուծումներ էր պահանջում։ Եղած նյութը՝ պատկերով, ձայնով մեկը-մեկին համադրելը, փոքր էկրանին տեղավորելը Մոխրոտի գործ էր, որն ինձ մեծ չափաբաժնով բավականություն էր պատճառում։

Որպես գրառմանս ավարտ՝ մոնտաժից մի դրվագ։
Վերջին տեսագրությունն ինձ ուղարկում են ապրիլի 6-ին՝ կեսգիշերն անց (ապրիլի 7-ին) ու քանի որ ցանկություն կար ապրիլի յոթին հրապարակել, որոշեցի ավարտել։ Տեղադրում եմ այդ տեսագրությունը, քնատ շունչ քաշում, որ ավարտեցի, միացնում եմ մի վերջին անգամ լսելու, հրապարակելու․․․ Անակնկա՜լ․ մեկի ձայնը մի տեղ, ընդամենը մի նոտա-հնչյունով անտեղի դուրս է պրծնում․ այ, քեզ անհաջողություն։ Տասնհինգ մարդու երգած, խառը սյունակներում դասավորած, ինչպե՞ս գտնեմ՝ ով է։ Գիշերվա գործ չէր, իհարկե, փակեցի։ Հաջորդ օրը Մոխրոտի նույն հաճույքով, հնարքներ գործադրելով հայտնաբերեցի դուրս պրծնողին, վնասազերծեցի 😀

Տարբեր պատճառներով ոչ բոլորն են մասնակցել, բայց բոլորն ընթացքի մեջ են եղել։
Շնորհակալ եմ երգչախմբին, պարոն Թոփիկյանին՝ այս շուրջօրյա-տասնօրյա ստեղծագործ վիճակի համար։

Եղան հուսահատություններ, հետո նորից փորձեր, գժտություններ, հաշտություններ․․․ ու
Տուր մեզ խաղաղություն․ Dona nobis pachem

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s