«Գեղարվեստը կրթահամալիրում» հոբելյանական համերգի հյուրը

79003054_2935958626427887_7808298712186224640_oԴեկտեմբերի 18-ի «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի համերգին, որն այս տարի նվիրված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 30-ամյակին, առանձնակի հուզումով եմ սպասում․ սիրելի, սպասված հյուր-մասնակիցն է պատճառը՝ Ալ. Սպենդրարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սոֆյա Սայադյանը, ով կրթահամալիրի շրջանավարտ է։
Սոֆյայի հետ նույն դասարանում ենք սովորել։ Առաջին դասարանում, երբ ներկայացումների մեջ երգելու առիթ էր լինում (քանի որ բարեկամների մոտ միշտ ցուցադրական ելույթներ էի ունենում, երաժշտական տվյալներիս մասին լավ կարծիք ունեի), մի պսպղան աչքերով աշխույժ աղջիկ, Սոֆյա անունով, անհասկանալի ստվեր էր գցում վրաս․․․ Այդ տարի մեծ ջանքեր պահանջվեց, որ Ջան գյուլումի ծեսին գոնե մեկ անգամ մեներգերի մասը կիսենք․ դա եղավ առաջին ու վերջին անգամը։ Հանձնվեցի։ Սոֆյայի երաժշտական ընդունակություններն այնքան ակնհայտ էին 6 տարեկանում, տարեց տարի՝ ավելի ու ավելի, ձայնն այնքան աստվածատուր, որ մնում էր տասը տարի ուղղակի վայելել։
Առաջատար ոչ միայն երգում, այլ ուսումնական բոլոր գործունեություններում․ Սոֆյան ամեն ինչի մեջ կար ու ամեն ինչում առաջինը, համարձակ, նպատակասլաց, աշխատասեր, պարտաճանաչ ու միշտ առույգ, թեթև, զրնգուն։
Կրտսեր շրջանում իր տեսակն, իհարկե, իմ ավելի պասիվ, լուռ տեսակին մի քիչ օտար էր, ավագ շրջանում մեկ էլ հոպ՝ իրար այլ կերպ բացահայտեցինք ու ամուր մտերմություն սկսվեց, հարազատ ընկերության ճանապարհ անցանք։ Պարզ, մաքուր, լուսավոր ու լուսատու, հավատարիմ, վստահելի մարդու տեսակ։ Սոֆյան ժամանակի, տարածությանը չտրվող, անանց ընկեր է, փորձված երկու տասնյակից ավել։
Զարմանալի չէ, որ Սոֆյան մասնագիտական լեցուն հաջողություններ ունի, երիտասարդ տարիքում՝ հարուստ երաժշտական կենսափորձ․ իր շնորհներով, կարողություններով այսպես պիտի լինի։ Հիանալու, հպարտանալու․․․
Պատանեկան շրջանում իր ոչ մի համերգ-ելույթ բաց չէի թողնում, բայց տարիներ շարունակ իր կենդանի կատարումները չեմ լսել, կարոտած եմ․․․

Ու դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15․15, հարազատ կրթահամալիրի Սեբաստիա համերգասրահում հրաշալի առիթ ունենք Սոֆյայի կատարումները լսելու (ծրագրում՝ Կոմիտաս․ «Օրոր», Մոցարտ․ Կախարդական սրինգ․ «Գիշերային թագուհու արիա»)
Սիրով հրավիրում եմ (հասցե՝ Բաբաջանյան 25)

79507005_2933945036629246_8137228052405944320_o

79930927_2933938913296525_8618549828789469184_o

80340049_2933939136629836_8090530754192211968_o

79327006_2933938389963244_4752788128031309824_o

79824988_2933939156629834_6733061157235458048_o

78996585_2933938356629914_8632211634426740736_o

Շնորհակալություն կրթահամալիրի դաշնակահար սիրելի Լիլիթ Առաքելյանին՝ նվագակցելու համար։

79230100_2935890319768051_27933625479593984_o

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s