Երաժշտության և գրականության հանդիպումը

79344710_2894326150591135_8253425313107673088_o

Գրում է Ազնիվ Մանուկյանը

Հոգևոր բավարարվածության լավագույն բաղադրիչները՝ երգն ու գրականությունը, երբ միահյուսվում են սկսվում է հոգու ճախրանք:

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի <<Սեբաստացիներ>> ուսուցչական երգչախումբը հյուրընկալվեց Ավ. Իսահակյանի անվ. գրադարանում, որտեղ և հնչեցին Կոմիտասյան երգի հնչյունները սեբաստացիների հույզերով, միասնական խոսք դարձան Թումանյանի բանաստեղծությունները, և կողքից այնքան ներկա էին Թումանյանն ու Կոմիտասը, իրենց 150 ամյա վեհությամբ:

Գրքի բույրին կարծես պակասում էր երաժշտական համեմունքը, լավագույն զգացմունքների վերելքի համար, ահա և միասնական երգեցողությանը միացան Սայաթ Նովայի տաղերն ու Շնորհալու շարականները: Սեբաստացիների երգեցիկները կարծես թե չգիտեն ինչ է հոգնածությունը, նրանք սնվում են մշակույթով և փոխանցելուց էլ ավելի հաճույք են ստանում:

Գրադարանի տնօրենն ու սեբաստացիները բաժանվեցին՝ ակնկալվող համագործակցային հանդիպման պայմանով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s