Հրավեր

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 17․30, սիրով հրավիրում ենք Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ «Սեբաստացիներ » ուսուցչական երգչախումբը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնութամբ, մասնակցությամբ, կրթահամալիրի 30-ամյա տոնի առիթով կներկայանա «Հոգևոր Հայաստան» նախագծով։

Ծրագրում.

  • Մեղք իմ բազում են յոյժ. միասնական ընթերցում. Մ. Մաշտոց

Մեղք իմ բազում են յոյժ,
Ծանր են քան զաւազ ծովու,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:

Բաց, Տէ՛ր, զդուռն ողորմութեան,
Որ ողբալով կարդամ առ քեզ,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:

Հեղ յիս զգթութիւնդ քո,
Բազումողորմ եւ մարդասէր.
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:

  • Յամենայնի. Տեր Ողորմեա. Կոմիտաս
  • Աստուած բազումողորմ. միասնական ընթերցում. Մ. Մաշտոց

Աստուած բազումողորմ,
Խնայեա յարարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:

Աստուած բազումողորմ,
Խնայեա յարարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:

Արեգակն արդարութեան,
Ծագեա ի հոգիս մեր
Զլոյս ճշմարտութեան եւ ողորմեա՛:

Տո՛ւր մեզ, տէ՛ր, զխաղաղութիւն
Եւ փրկեա ի նեղչաց մերոց,
Հոգիդ ճշմարտութեան, եւ ողորմեա

  • Սիրո քո հուր. Կոմիտաս
  • Հավուն-Հավուն. Գ. Նարեկացի. մեներգում է Սեդա Թևանյանը
  • Անձինք նվիրեալք. Կոմիտաս
  • Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց. միասնական ընթերցում. Մ. Մաշտոց

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:

Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, օգնեա ինձ:

Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:

  • Ով, Զարմանալի, Այսօր ձայնն հայրական. Կոմիտաս
  • Նոր ծաղիկ. Ն. Շնորհալի
  • Ազգային օրհներգ. միասնական կատարում

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան
Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

 

1Ergchakhumb (1)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s