Ես գալիս եմ երգչախումբ… Ասեք ինձ բարի գալուստ:

IMG_0475Երգչախումբը երաժշտական կրթություն ստանալու, ճաշակ, մտածողություն ձևավորելու ոչ ֆորմալ, գրավիչ միջոց է։ Կրթահամալիրի Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբը, որ ղեկավարում է մաեստրո Հարություն Թոփիկյանը, այդպիսի շռայլ հնարավություն է յուրաքանչյուրիս համար և լավ է, որ այն համալրվում է նոր ուսուցիչներով։
Ազնիվ, Լուսինե, Արմինե, Մարգարիտա, ողջու՜յն․․․

Մա՜մ, գիտե՜ս ինչ է եղել, ես երգելու եմ իսկական երգչախմբում, իսկական խմբավար կար էնտեղ, մա՜մ, հասկանու՞մ ես, մամ, ես երգելու եմ, Կոմիտաս եմ երգելու:
Թռվռալով, քթի տակ երգելով տուն եմ գնում: Ի՜նչ հետաքրքիր է կյանքը: Տարիներ շարունակ լսել եմ, երազել, ապրել այս երաժշտականությամբ՝ չհամարձակվելով բարձրաձայն հնչեցնել: Այսօր ինձ վիճակված էր կանգնել պարոն Թոփիկյանի դիմաց և երգել, երևի այս միտքն էր պատճառը, որ չստացվեց: Ձայնս դողում էր երբեմնի ամոթխածությամբ, որ չես ասի ոչ մի բառով: Եվ վերջապես, կենտրոնացումից հետո ստացվեց, և հնչեց` «կերգես առաջին ձայն»: Ի՜նչ հեքիաթային բառեր էին, ի՜նչ պահ, որ սիրտս ուրախությունից սկսեց թռվռալ այնքան ռիթմիկ, որ ուզեցի անդադար երգել: Բառերն այդ թևեր էին կարծես, որ տվեցին թռչելու, ճախրելու, սավառնելու հնարավորություն: Ես գալիս եմ երգչախումբ, ժպտում եմ, երջանիկ եմ: Ասեք ինձ բարի գալուստ:
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը մեզ «սիրո իր հուրն» է բաժին հանում։ Հրավեր ստացա, առաջին օրն էր այսօր։ Ականատես եղա եռանդուն աշխատանքի։
Կարևորագույնը, ինչպես նշեց մաեստրո Թոփիկյանը, ներդաշնակություն գտնելն է, և, ըստ էության, ոչ միայն ձայնի, այլև միջավայրի։ Առջևում ներդաշնակության որոնումն է։
Այսօր առաջին քայլերս կատարեցի Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբում:
Երգչախումբն իր մեծ դերն ունի իսկական հայկական երաժշտության տարածման գործում : Այն մարդն ով մանկուց կարծում էր ,թե երգելու ունակությունը տրված է միայն ընտրյալներին , այսօր պատիվ ունի բարձրաձայնելու , որ իր փոքրիկ մասնակցությունն ունի Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբում: Հաճելի և հետաքրքիր աշխատանք է սպասվում առջևում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s