Որպէսզի չը խեղդուի բնիկ ազգային ճաշակը, հնչիւնը, երգը, ելևէջը․․․

IMG_0405Կոմիտասի նամակը Մաթեւոս Իզմիրլյանին  (Ամենայն հայոց կաթողիկոս 1908 թվականից, հաջորդել է Մկրտիչ Ա Վանեցուն (Խրիմյան Հայրիկ))

1908թ․, դեկտեմբեր, Էջմիածին
Նորին Ամենապատուութեան Կ․ Պոլսոյ Տ․ Մատթեոս Արքեպիսկոպոսի Իզմիրլեան

Ամենապատիվ Բարձր Սրբազան Հայր
Ստացայ եւ սրտիս անպատմելի յուզումով կարդացի Ազգային Կենդրոնական Վարչութեան Կրօնական ժողովի համար 56, 1908, 29/ԺԱ․ յանձնարարագիրը։ Սրբազան պարտքս եմ համարում անմիջապէս պատասխանել։

Ա․ Սուրբ Էջմիածնի մէջ արդի երգուող պատարագի՝ իմ սրբագրած եղանակաները տակաւին անտիպ են։ Կարտագրեմ եւ կարելւոյն չափ շուտով՝ մէկ օրինակ հայ եւ մէկ եւրոպացի նիշերով կուղարկեմ։ Ուղարկելիքս է միաձայն երգեցողութեան սրբագրուած կտորները միայն։
Բ․ Երկձայն պատարագ չեմ գրել։ Աչքի առաջ ունենալով երգեցողութեան այլազան բովանդակութիւնը չէ կարելի միապաղաղ՝ սկզբից մինչեւ վերջ միայն երկձայն, եռաձայն, քառաձայն եւ այլն գրել, այլ ըստ պահանջման երաժշտական փիլիսոփայական եւ գեղագիտական  օրէնքների՝ պետք է լինի երբեմն մէկ, երբեմն երկու-երեք, չորս, հինգ, վեց եւ այլն ձայնով։

Իմ կազմած բազմաձայն Պատարագը միանգամայն անյարմար է Կ․ Պոլսոյ եւ ազդեցության տակ եղող այլ վայրերի համար։
Նախ՝ անհրաժեշտ է վերականգնել ազգային երգական հնչիւնը, որ Տաճկաստանի հայաբնակ քաղաքների և նոցա յարակից գիւղերի մէջ՝ ըստ մէծի մասին կորած է եւ բացառապէս սնունդ է առնում մի այնպիսի հնչիւնից, որ օտար-մեղկ է եվ զուրկ յոգեւոր-յստակ ջերմութիւնից․ ընդհակառակը՝ թմրեցնող ու աւելի զուարճացնող է, քան ջերմեռանդութեան եւ աղօթքի տրամադրութիւն առաջ բերող։
Երկրորդ՝ ազգային հնչիւնը, որ ազգային երաժշտութեան կեանքի զարկերակն է, վերականգնելու համար պէտք է նախապատրաստել դպրապետներ՝ հայ երաժշտական ոգով եւ ապա շատ զգուշաւոր մերձենալ բազմաձայն երգեցողութեան կիրառութեան, որպէսզի չը խեղդուի բնիկ ազգային ճաշակը, հնչիւնը, երգը, ելևէջը, ուրեմն եւ ազգային երաժշտութեան ոգին։
Խիստ բաւարար է՝ նոյնիսկ միաձայն երգեցողութիւնը, եթէ պատարագի երգերի ուրոյն բովանդակութեան համաձայն հոգեւոր զգացմունքները որսան մեր դպրապետները եւ (շունչ) փչելով եղանակների ելեւէջների մէջ հաւատացեալ (ի հոգու ալիքները) շունչ, առանց գոռում-գոչումի, առանց քիմքը պարուրող գեղգեղանքների, միայն բառերի իմաստի մէջ թագնուած ելեւէջները ի վեր հանեն։
Յիրավի բազմաձայն երգեցողութիւնը սքանչելեաց սքանչելիք է, բայց եթէ անգէտ (անպատրաստների) մարդու ձեռքով պատրաստուի, կարող է միայն բազմաթիւ ձայների՝ նոյնիսկ գողտր երգուած դէպքում, անմիաբան զուգահեռականութիւն առաջ բերել, որ բոլորովին հակառակ է բուն բազմաձայն գեղարուեստի նպատակին ու ոգուն։

Կոմիտաս Վարդապետ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s