Քսան տարուան ընթացքում շրջապատն ինձ թոյլ չէ տուել այն անելու, ինչ կարող էի․․․

FotoJetԿոմիտասի նամակը Մաթեւոս Իզմիրլյանին  (Ամենայն հայոց կաթողիկոս 1908 թվականից)
1909թ․ սեպտեմբեր

Վեհափառ Հայրապետի Ամենայն Հայոց
Տ․Տ Մատթէոսի Բ-ի

Վեհափառ տեր
Քսան տարի է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան եմ։ Մտել եմ այս հաստատութեանը ծառայելու նպատակով։
Քսան տարուան ընթացքում շրջապատն ինձ թոյլ չէ տուել այն անելու, ինչ կարող էի, որովհետև տեսայ միայն որոգայթ եւ ոչ արդարութիւն։ Նեարդերս թուլացել են, այլեւս տոկալու ճար ու հնար չունեմ։ Որոնում եմ հանգիստ, չեմ գտնում․ ծարաւի եմ ազնիւ աշխատանքի, խանգարուում եմ,  փափագում եմ հեռու մնալ՝ խցել ականջներս՝ չը լսելու համար, գոցել աչքերս՝ չը տեսնելու համար, կապել ոտքերս՝ չը գայթակղւելու համար, սանձել զգացումներս՝ չը վրդովուելու համար, բայց, զի՛ մարդ եմ, չեմ կարողանում։ Խիղճս մեռնում է, եռանդս պաղում է, կեանքս մաշուում է, եւ միայն վարանանքն է բուն դնում հոգուս և սրտիս խորքում։

Եթէ հաճոյ է Վեհիդ ինձ չը կորցնել, այլ գտնել, արտասուելով աղերսում եմ՝ արձակեցէք ինձ Ս․ Էջմիածնայ Միաբանութեան Ուխտից եւ նշանակեցէք Սեւանայ Մենաստանի մենակեաց։ Քսան տարին կորցրի, գոնե մնացած տարիներս շահեցնեմ եւ անդորրութեամբ գրի առնեմ ուսումնասիրութիւններիս պտուղները՝ իբր առաւել կարեւոր ծառայութիւն հայ տառապեալ սուրբ Եկեղեցւոյ եւ Գիտութեան։

Վեհափառութեանդ ծառայ եւ որդի Կոմիտաս Վարդապետ, միաբան սուրբ Էջմիածնի։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s