Կոմիտաս-Մարգարիտ Բաբայեան

Հակիրճ ծանոթագրություն․
Մարգարիտ Բաբայան․  հայ դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ։
1895 թվականին ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906 և 1914 թվականներին Փարիզում մասնակցել է նրա համերգներին։ Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին։ Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար։

Կամիտասի նամակը Մարագրիտ Բաբայեանին (Կոմիտասը մտերիմ է եղել Մարգարիտի հետ և սովորություն է ունեցել հումորային՝ ստորև ներկայացված ոճով գրել նամակներ)
1907թ, Փարիզ

Սիլելի օլիոլդ Մալգալիտ,
Նախ եվ ալաջ կըհալցնեմ Ձեր թանկագին ալողջութինը․ մեզ ոլ հալցընէք․ փալք և գոհութին Աստըծու․ սատ տլուզ ենք և ալողջ։ Սատ եւ սատ յատուկ բալեւներս կը մատուցանեմ հայլիկին, մայլիկին, հին ու նոլ հալսելին, մեծ ու պստլիկ փեսիկնելին, գոգոլիկ թոլնիկին եւ ամենեցուն, ոլոնք մեզ կհալցանեն։ Սատ ու սատ սնոլակալութին Գոհալ ու Մալգալիտ Պէլէաս եւ Մելիզանդից․ ամեն նուագելիս Ձեզ կը յիսեմ։

Ելգելի ալտագլութինը դել չեմ վելջացլել, ոլովհետեւ ջանս դուս գալու ցափ էլի մսակում ու ալտագլում եմ, բայց սուտով կը վելջանայ, ուլախ ելիլ։ Ավետալանը ասում է թէ ով ոլ համբելի, իսպանալ կելիցէ, դուք էլ ոլ համբելէք իսպալ կապլիք սատ, իսկ իմ ելգելն էլ լաւ կը լինին, համբելութինը կեանք է, ասում են։ Է՜հ, բոլ է, սատ բաց բելանբացութինը լաւ ցէ, ասում է գոլծը․ հէս ա, սուտով կը վելջացնեմ նամակս եւ կասխատեմ, ասխատելուց լաւ բան չի գայ, ասում է մէկը։
Սիլելի՛ օլիոլդ, սատ ու սատ սնոլհակալ եմ Ձել ուսադլութեան համալ․ Պէլէասը ինձ պիտի յիսեցնի Օպելա կոմիկի սատախօզ, մեծ ու պստիկ մել լօզի մօտ նստող անգլիացինելին, ոլոնք եկած էին օպելա լսելու, , բայց էս(շ) եկան ու էս էլ գնացին, կալծում էին, ոլ  պէտք է ծիծալէին, բայց լալու բանել սկսան լսել․ ելեւի կալծում էին, ոլ օպելան կոմիկ անուն ունենալով իլանց էլ կը զուալճացնե․ սխալմամաբ էին ընկել այնտեղ․ կալծեմ սըլճանոց էին սպասում, չէ՞․․․

Նոքա հասան իլենց մուլազին, մենք էլ հասնենք մել մուլազին։

Ամէն

Օլիոլդ ջան, սատ եմ ցաւում, ոլ այսօլ զըլկուելու եմ համելգից, ոլովհետեւ Մելիքեանի ոլդոց ես եմ մկլտելու։
Այսօր Դաւիդօվից հրաւէր երկու հոգու համար ստացայ, տալիս է համերգ, վաղը, 101, Avenue Victor-Hugo, 101, 8 1/2-ին, ես կը հանդիպեմ Ձեզ, եթէ գալու լինէք, միասին կերթանք, 10ֆր․ ամենալաւ տեղն է ուղարկել։

Շատ կալօտով
Բալեւ
ինձնից

Ես էլ ես եմ։

Մարգարիտ Բաբայեանի նամակը Կոիտասին
1910, Լոնդոն

Թանկագին հայր սուրբիկ!
Այս ի՜նչ է Ձեր ձայնը էլ չը հասաւ մեզ – գրում եմ Ձեզ Լոնդոնից, որտեղ հ«այր» Կոմիտասի երգերը համայ տարածում եմ։ Պէտք է միասին անէինք այդ, թանկագին հայր Սուրբիկ․․․ Ե՞րբ էք գալու մեր կողմերը, ախար շատ կարօտեցանք Ձեզ – Ձեր թանկագին թաթ աջը։

Չափազանց շատ բան ունիմ Ձեզ գրելու, Փարիզից Ձեզ աւելի մանրամասն կը գրեմ։

Ձեր աղօթարար Մ«արգարիտ» Բ«աբայեան»

Նամակների թվայնացման նախագիծը՝ Արմինե Թոփչյանի։
Խորհրդատու՝ Հարություն Թոփիկյան։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s