Ազատանի երեցկին, շնորհակալ ենք

img_3884Երբ ուսուցչական երգչախումբը սեպտեմբերին Ազատան գյուղում էր, եկեղեցում մարդիկ նոր էին հավաքվում, գալիս էին մեզ ունկնդրելու, փորձում էինք զրուցել, հայացքներում մի քիչ կասկած, գուցե գործից իրենց կտրելուց մի քիչ դժգոհություն էր, օդում մի տեսակ լարում կար։ Քիչ հետո մի երիտասարդ կին, երեխան ձեռքին, մտավ եկեղեցի, առույգ, կենսախինդ, ուրախություն ու ժպիտ աչքերում. եկեղեցու գույները միանգամից փոխվեցին, կենդանություն մտավ, սառույցը հալվեց։ Պարզվեց՝ երեցկինն է, այսպես էին այսօր Ազատանի միջնակարգ դպրոցի՝ կրթահամալիր այցելած սովորողները դիմում եկեղեցու քահանա տեր Մակարի կնոջը՝ Գոհարին։ Ու մի Գոհարով սկսվեց այս բարեկամությունը, տարածվեց, շարունակվում է։ Տեր Մակարի ու տիկնոջ այս այցելությունը տպավորել է․ հավաքել գյուղի դպրոցի սովորողների 20 հոգիանոց խմբին ու ճամփա ընկնել, երկու օր միասին ապրել, գիշերել նրանց հետ, իրենց երկու փոքր զավակներով, հոգ տանելով յուրաքանչյուրի համար։ Խումբը Երևանում է, կրթահամալիրում։ Սովորողները տպավորված են, ոգևորված այնքան, որ Մայր դպրոց-Արևմտյան դպրոց քայլքի ընթացքում իրար հերթ չեն տալիս պատմելու. ամեն ինչին մասնակցելու ցանկությունն այնքան անհագ է, որ չի տեղավորում երկու օրվա մեջ, թվարկում են նոր ընկերների անունները։ Հյուսիս-արևելք շրջայցից հետո Գոհար Եղոյանի համակարգմամբ աշխատել են միջին դպրոցի նախագծային խմբերում։ Օրվա հաջորդ կեսում տեղավորվեցին Արևմուտքի կացարանում՝ հերթական ոգևորության ալիքով, ընկերներով միասին գիշերելու ուրախությամբ։ Երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում էին, Ազգային ժողովի այգում, Լուսինե Ներսեսյանի ու միջին դպրոցի սովորողների ուղեկցությամբ թափառեցին Երևանում։

Օրվա ֆոտոշարը՝ այստեղ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s