Այսպես Կոմիտասը մտավ Ազատան համայնք

 

IMG_8205Սեպտեմբերի 22-ն էր՝ առավոտ 08․00, մեր երգեցիկ խումբը հավաքված էր Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում՝ կոմիտասյան «Առավոտ լուսաբեր, Հայաստան երկրի» տրամադրությամբ։ Կիթառահար Տաթևի նվագակցությամբ իրար բարի լույս ասեցինք ու հոգատար երկու Սամվել վարորդների ուղեկցությամբ՝ դեպի Շիրակի մարզ, Ազատան գյուղ։

Պայմանավորվածությունից շուտ հասանք գյուղ, առաջին անգամ էինք, ժամանակ ունեցանք այցելելու երկրորդ համաշխարահային պատերազմին նվիրված հուշարձան, շուրջբոլորը նստոտել, իրար վայելել։ 12-ին մոտ գյուղի միջով քայլեցինք Սուրբ Ստեփանոս եկեղեցի։

Յուրատիպ գունեղ եկեղեցի էր Սուրբ Ստեփանոսը, ընդարձակ ու խաղաղ, լավ ակոստիկայով։ Առաջին ներս մտնող մարդիկ մի տեսակ հոգսաշատ էին, իրենց հողագործության շրջանն է ու ինչ-որ երգչախումբ գործից կտրել-կանչել է Կոմիտաս լսելու։ Հասկանալի է։ Գնալով մարդկանց թիվն ավելացավ, միջավայրը ավելի լուսավորվեց, երբ լցվեց փոքր տարիքի մասնակիցներով, նրանց սպասում արտահայտող աչքերով։

Բարեհամբույր Տեր Մակարի օրհնությամբ, միասնական աղոթքով իրար ողջունեցինք։ Եկեղեցում երգելու կարոտով հնչեց Կոմիտասը, հոգևոր լուռ իրարանցում էր։ Հուզիչ էր կրտսեր ունկնդիրը․ ո՜նց էր լսում 20 րոպե առանց ընդմիջման։ Ավարտին եկեղեցում հավաքվածներս արդեն բարեկամներ էինք, իրար ջերմ հաղորդակից։

Հաջորդ իրարանցումը եկեղեցու բակում էր, երբ Կոմիտասի երգարանը հայտնվեց բնակիչների ձեռքին, երբ պարերգով շրջան բռնեցինք։ Համայնքային տոն, համայնքային ուրախություն, թվացող լճացման կենդանացում, այսքան ակնհայտ, ու դու՝ մասնակից․․․ Տեր Մակարի պայծառ տիկինը՝ Գոհարիկը, իր ներկայությամբ առանձնակի ջերմություն էր հաղորդում։ Պայմանավորվել ենք, հանդիպելու ենք։
Այսպես Կոմիտասը մտավ Ազատան համայնք․․․

Գյումրին մարդաշատ չէր, գուցե անձրևն էր, չգիտեմ, բայց իմ հույզերն այս անգամ Ազատանի հետ են։
Պատմում են Ծաղիկ Գասպարյանը, ՍիրանուշԽաչատրյանը։
Գյումրին՝ լուսանկարներով

Կոմիտաս, Եկմալյան կատարումներով երգչախմբի ձայնը հնչեց Շիրակի մարզի Ազատան գյուղի Սուրբ Ստեփանոս և Գյումրիի Սուրբ Գրիգոր եկեղեցիներում։
Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s