Ծննդյան համերգ-հիշատակում Սեյրան Ավագյանին

37695370_2054711617914127_7930591515028488192_nՀուլիսի 27, ժամը 19․30, Երևանի Սուրբ Աննա եկեղեցի

Հայտնի և սիրված երգիչ, երգչախմբի ուսուցիչ Սեյրան Ավագյանին նվիրված ծննդյան համերգ-հիշատակում «Սեբաստացիներ» ուսուցչական, Երևանի կամերային երգչախմբերի ներկայացմամբ..․
Երգչախմբերի գեղարվեստական ղեկավար, խմբավար՝ Հարություն Թոփիկյան

 

Ծրագրում

19.30-20.00՝  Սբ. Աննա եկեղեցի

 «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ

  • Ներսես Շնորհալի․ Նոր ծաղիկ

Երևանի պետական կամերային երգչախումբ
Կոմիտաս

  • Հայր Մեր․ Ամեն
  • Հայր Սուրբ
  • Սուրբ Աստված
  • Ով Զարմանալի. Այսօր Ձայնն Հայրական
  • Էջ Միածինն ի Հօրէ
  • Օրոր. մեներգում է Թամարա Մոսինյանը

Միասնական ընթերցանություն, Հովհ. Թումանյան՝ քառյակներ.

-Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր:

Էս էլ կերթա` հանց երազում, թասդ բե՛ր:

Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,

Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր:

 

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.

Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

 

Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.

Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,

Ու կնքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

20.00-20.30  «Բրոյի-բրոյի» նախագծով՝ երգեր, պարերգեր եկեղեցու բակում

Համակարգումը «Սեբաստացիներ» վոկալ համույթի.

  • Սայաթ-Նովա
  • Բրոյի-բրոյի
  • Չկա քիզի նման
  • Դուն էն հուրին իս
  • Ազգային պարերգեր.
  • «Հա՜յ, Նուբար»
  • «Դերիկո յար»
  • «Ա՜խ, լոթի Մարան»
  • «Հոյ Նար»
  • «Կաքավը քարին»
  • «Հոպայ զարգե»

Պարերգերի ընտրանին՝ այստեղ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s