Երգով ենք, թեթև ենք ճամփա գնում

IMG_0372Կարոտած էինք երգչախմբով ճամփա գնալուն, եկեղեցական հոգևոր մեր երգեցողությանը, գյուղամիջում միասնական երգ-շուջպարին։ 

Մարտի 29-ին երգչախումբը կրթամշակութային-հայրենագիտական ծրագրով Արարատի մարզում էր։ Առաջին կանգառը Դվինի ավերակներն էին։ Շատերս չէինք եղել, բացահայտեցինք։ Լուսինե Նազարյանի առաջնորդությամբ քայլարշավով բլուրն անցանք, հայտնվեցինք նորակառույց եկեղեցու մոտ․ եկեղեցում պատարագ էր։

Ուղիղ ժամը 12․00 Դալար գյուղի միջնակարգ դպրոցի և հարևանությամբ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ բազմամարդ էր․, դպրոցի սովորողներ, ուսուցիչներ, տնօրեն, բնակիչներ։ Միասին եկեղեցի մտանք, ներկայացանք, տեր Եփրեմի մտերմիկ խոսքը լսեցինք, ով այսպիսի այցի համար իր շնորհակալությունը փոխանցեց մաեստրո Հարություն Թոփիկյանին, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին։ Միասնական աղոթքից, օրհնությունից հետո 20 րոպե ունկնդիրը լուռ էր, երգչախմբի կատարումներն էր լսում։ Հայացքները գնալով ավելի հաղորդակից էին դառնում։

Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց ուղիղ միացումները՝ Սոնա Փափազյանի

  1. առաջին միացում
  2. երկրորդ միացում
  3. երրորդ միացում
  4. չորորդ միացում

Տեսագրումը՝ 4-րդ դասարանի սովորող Անիի․

Եկեղեցու բակում ունկնդիրն արդեն, ինքն էլ չիմացավ՝ ինչպես, մասնակից դարձավ երգ ու պարին։ Կենդանություն էր․․․

14․30 Խոր Վիրապի խորանի մոտ էինք։ Այստեղ ունկնդիրը հիմնականում օտարերկրյա զբոսաշրջիկներն էին։

Երգչախումբը ինքնավարության, ինքնաբավության, հասունության նոր փուլում է։ Անդամներից յուրաքանչյուրը իր պատասխանատվության բաժնին տեր։ Առաջին անգամ էր նմանատիպ ճամփորդությունը առանց սիրելի մաեստրոյի և առանց սիրելի տիար Բլեյանի, բայց մեր Ուսուցիչների ներկայությունը այլ կերպ անպայման արտահայտվեց մեր օրվա մեջ․ շնորհակալ ենք ձեր փոխանցածի համար, լիուլի վայելեցինք․․․

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s