Երգչախումբը կմասնակցի Վիեննայում կայանալիք երգչախմբային փառատոնին

636201070408591393-218474842_st_stephens_cathedral-vienna-1500x850Կրթահամալիրի ուսուցչական երգչախումբը հրավիրված է մասնակցելու հուլիսի 26-29-ը Վիեննայում կայանալիք «Հավաքվում ենք երգելու, երգելու ավելի լավ ապագայի համար», «Լավագույնն անենք աշխարհի խաղաղության համար» նշանաբանով երգչախմբային փառատոնին։

Հուլիսի 26-29-ը Վիեննան՝ աշխարհի երաժշտական մայրաքաղաքը, նորից իր բեմերը տրամադրելու է աշխարհի տարբեր երկրների մանկական,  պատանեկան և երիտասարդական երգչախմբերին: Ելույթ ունենալով «Հավաքվում ենք երգելու, երգելու ավելի լավ ապագայի համար» նշանաբանով՝ երիտասարդ մասնակիցները իրենց երաժշտությամբ նպաստելու են աշխարհի խաղաղությանը: Համաշխարհային խաղաղության երգչախմբային փառատոնի նպատակն է բարելավել միջմշակութային կապերը և փոխհասկացվածությունը, որպեսզի փոխադարձ հարգանք և ներդաշնակություն հաստատվի ամբողջ աշխարհում:
Փառատոնի բացումը լինելու է Վիեննայի Սուրբ Ստեֆանի տաճարում:

Երգչախումբը կմասնակցի փառատոնի մրցույթային բաժնում։
Մանրամասն տեղեկություններն՝ այստեղ։

Երգչախմբի նամակներին՝ փառատոնի կազմակերպիչների պատասխան նամակները․
Նամակ 1
Նամակ 2

Կազմկոմիտեն երգերն արդեն ուղարկել է։ Երկուշաբթի օրվանից երգչախումբը սկսում է նոր երգերի ուսուցումը։

Հատուկ շնորհակալություն երգչախմբի աջակից Յուրա Գանջալյանին՝ օպերատիվ թարգմանությունների համար։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s