Երաժշտությունը միջնորդ է հոգեկան ու զգայական կյանքի միջև…
Սիրում եմ երգել և միշտ սիրել եմ: Պարոն Թոփիկյանը, լինելով իմ առաջին ուսուցիչը, համբերատար լսում և շտկում է ամեն մի սխալ հնչյունը, ամեն մի նոտան: Մեծ պատիվ է, իհարկե, աշխատել նման մարդու հետ, ունենալ կյանքում և սրտի խորքում մեծ մաեստրո: Հույզերով լեցուն ժամերն անգամ ակնթարթ են դառնում երգչախմբի փորձերի ժամանակ, մեծ ու փոքրիկ, գողտրիկ դահլիճում:
Երգչախմբում ավելի ու ավելի լավ սկսեցի ճանաչել մարդկային հոգիները ու տեսա, թե որքան լույս և գույներ կան այն վայրում, որտեղ իշխում է սերը, երաժշտությունը, ընկերասիրությունը:
Այո հենց ուսուցիչը պետք է լուսավոր լինի, որպեսզի այն փոխանցի դեռ փոքրիկ լույսերին:
Այ, օրինակ ես, ամեն օր ինչ-որ ճաշատեսակ պատրաստելիս երգում եմ և այդ միջոցով նաև սեր ու լույս եմ փոխանցում այն հացին, ապուրին կամ աղցանին, որը պետք է համտեսեն թե մեծերը, թե փոքրերը:
Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում: Կյանքն ամեն վայրկյան և ամեն րոպե․․․
Հ գ ․ Շնորհակալ եմ ձեզ, հոգատար, նրբազգաց պարոն Թոփիկյան, այն ինչ-որ դուք եք նվիրում մեզ, անգին է: