Monthly Archives: June 2017

Արմավի պես քաղցր Ջավախյան եռօրյան

Standard

DSCN1555

Երեք օր, երեք բառերի ընդհանրականում՝ ջերմ, հոգևոր, կապույտ:

Ջերմ

Առաջին անգամ էի Ջավախք աշխարհում: Ճանապարհը երկար էր, կանաչ, բլրաշատ, բայց հոգնեցուցիչ: Բավրայում ցուրտ էր, անհասկանալի ցուրտ, առաջին կանգառն արեցինք եկեղեցում, որը անցակետից քիչ հեռու էր:Արդեն հեռվում նշմարվում էր հայկական մաքսակետը՝ կիսասառած մաքասավորների անհաղորդ դեմքերով: Չնայած ցրտին, սեբաստացիական քարվանը կտրեց, անցավ մեկ կիլոմետրի չափ ձգվող ճանապարհը`հարևան պետություն տանող: Հասանք վրացական անցակետին: Նույն անհաղորդ, նույն փնչացնող ու վատը փնտրողի դեմքով մարդիկ․․․ Read the rest of this entry

Advertisements