Երգեցողության մեջ լուսատիտիկ կա

Standard

img_6625Ես, որ ամեն մարդու պես սիրում եմ մտքերս կիսել, հիմա մտածում եմ. «ինչ է կատարվում, չլինի՞ մի նոր բան եմ հայտնաբերել» – որովհետև մենակ դա է ինձ լռեցնում:Փոքրուց միշտ սիրել եմ երգչախմբում երգել: Դպրոցից հետո այդ կապն իսկապես ընդհատվեց. ճիշտ է երաժշտություն էի սովորում, բայց բազմաձայնությունը սերտաճեց գործիքի հետ:
Հիմա դպրոց եմ գալիս արդեն ոչ իբր աշակերտ: Ու երգչախմբում երգում եմ ոչ իբր աշակերտ: Արդեն մի քանի տարի է գրածս սկսում եմ. «ես՝ երբ փոքր էի,..»-ով, երևի մի բա՞ն պիտի փոխվի: Տեսնենք:
Սեբաստացի Կրթահամալիրի ուսուցչական կազմն այսօր անցնում էր կրթական օջախներով: Երգեցինք. բակում, եկեղեցում, բնության մեջ, մատուռներում: Երգելիս մի զգացողություն միտքս եկավ, որն առաջին անգամ լուսատիտիկ տեսնելուց եմ ունեցել: Երևի առաջին դասարանում էի, կամ ավելի փոքր.
…Լուսատիտիկի հայտնաբերումն իմ կյանքի ամենանշանավոր դեպքն է եղել՝ առաջին անգամ ես բոլոր բջիջներով գիտակցել եմ հիացմունքի զգացողությունը: Այդ օրը տանը լուռ էի ու, չգիտես ինչու, որոշել էի, որ լուսատիտիկը՝ գաղտնիք է: Ոչ թե թաքցնելու բան, այլ հենց գաղտնիք:
Հիմա զգացողություն ունեմ, որ լուսատիտիկն այլևս գաղտնիք չէ: Որովհետև այլ բան է, երբ երեկոյի մթնշաղի մեջ հանկարծ լուսատիտիկ ես տեսնում, և այլ բան է, երբ լուսատիտիկների թիվը հետզհետե աչքերիդ առաջ ավելանում է, ոնց որ աստղերը՝ աստղազարդ երկնքին երկար նայելիս:
Երգեցողության մեջ լուսատիտիկ կա, ինչ ուզում եք. ասեք: Վանքում, մատուռում, բնության մեջ, եկեղեցում, դպրոցում… միասին երգելը հայտնաբերություն է. հիանալու, խորքից բացվելու, միասին լինելը ճաշակելու երկրային հրաշք:

Երգչախմբի անդամ՝ Կատյա Գրիգորյան:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s