Կոմիտասյան երգի տարածում, կրթական փոխանակումներ

Standard

img_6533Հոկտեմբերի 15-ին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը Կոտայքի մարզում էր՝ Ակունք, Կաթնաղբյուր գյուղերում: 

Երգչախումբն իր առաքելությունն ունի՝ Հայաստանի մարզերով՝ գյուղից գյուղ անցնելով Կոմիտաս տարածել, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժության փորձը փոխանցել, հաղորդակցվել, միասին գործելու բարեկամություն հաստատել:

Ակունք գյուղի դպրոցի տնօրենը, մանկավարժական աշխատողներն ու սովորողները ժամը 10.35-ին դպրոցի բակում սպասում էին մեզ: Ջերմ հանդիպում էր: Տնօրեն տիկին Իրինայի ուղեկցությամբ շրջեցինք խնամված, բարեկարգ դպրոցով: Կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանի ծանոթության-մանկավարժական խոսքով դպրոցի ընդարձակ միջանցքում ընդհանուր պարապմունք իրականացրինք. Կոմիտասի երգերի կատարում, պարերգեր: Ներկայացրինք՝ ինչպես է կրթահամալիրում օրը սկսվում:
Ժամը 11.00 Ակունքի Սուրբ Կարապետ եկեղեցում տեր Զոհրաբի օրհնությամբ երգչախմբի ելույթն էր՝ Կոմիտասի գրառումների նկատմամբ միշտ պատասխանատու, կատարումներում խստապահանջ, սիրելի Մաեստրո Հարություն Թոփիկյանի խմբավարությամբ:
Տպավորիչ էր գյուղով՝ խոսքով-զրույցով դեպի եկեղեցի մեր երթը…

Այցելեցինք գյուղից 2կմ հեռավորության վրա գտնվող, Հատիս լեռան ստորոտում Պողոս-Պետրոս եկեղեցական համալիր, որտեղ վերականգնման աշխատանքներ էին իրականացվում: Այստեղ բացօթյա տաղավարում դպրոցի անձնակազմը հյուրասիրություն էր պատրաստել:

Հաջորդ հանդիպումը Կաթնաղբուր գյուղում էր: Այս անգամ գյուղի հիմնական դպրոցի համայնքը հավաքվել էր գյուղի խորհրդանիշ սուրբ աղբյուրի տարածքում: Միասնական երգեր, միասնական պարեր, «Չարենց», գյուղի դպրոցի առանձնահատկության, մանկավարժության մասին կրթահամալիրի տնօրենի խոսք. բացօթյա ընդհանուր պարապմունք… Մեզ հետ էր Կամերային երգչախմբի մեներգչուհի, իր ներկայությամբ երգչախմբի ճամփորդություններին լրացուցիչ հմայք հաղորդող արդեն սեբաստացի Թամարա Մոսինյանը, ում «Կռունկ»-ը, որ հնչում էր բարձունքից, հուզեց…

Քայլք Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցի, որտեղից չքնաղ տեսարան էր բացվում դեպի Հատիս լեռը: Երգչախումբն այստեղ էլ ներկայացրեց կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ երգեր: Ավարտին այցելեցինք եկեղեցու հարևանությամբ գտնվող հիմնական դպրոց, որն անմխիթար վիճակում էր:
Դպրոցի տնօրեն տիկին Գայանեն խոսում է խնդիրների մասին, տիար Բլեյանը լուծման եղանակներ է առաջարկում: Պայմանավորվածություններ եղան կրթահամալիրի հետ նախագծեր իրականացնելու: Տիար Բլեյանը որոշակի խնդիրների լուծման աջակցություն առաջարկեց, որոնք կոնկրետ մանկավարժության ուղղությամբ են. սովորողին, նրա անվտանգ, զարգացնող միջավայրին ուղղված:

Աշուն-օր… Վերադարձ Երևան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s