Հաղթահարում

12794509_983955438358414_5005017960896807536_n (1)Հստակ մի բան գիտեմ, որ ներշնչանքը աշխարհը շարժող ուժերից է, ներշնչանք ինքդ քո մեջ ու ինքդ քեզ, ներշնչանք՝ հարկադիր, դրսից եկող: Որքան վտանգավոր է վերջինի այն կիրառությունը, երբ բոլորը քեզ մանկուց որևէ բանում շատ ինտենսիվ համոզել են, իսկ դու այլընտրանք, քան հավատալը պարզապես չես ունեցել:

Երգելու ու երգի նկատմամբ զգացածը, այն աններկայացնելիներից է, որը բոլորիս մոտ նույնն է, միևնույն ժամանակ՝  բոլորիս մոտ շատ տարբեր, անհատական:

«Սեբաստացիներ» երգչախմբում երգելը, միֆային որևէ բան էր: Լսում ես, վայելում, քթիդ տակ երգում նրանց հետ, հուզվում, մտահորիզոնումդ չկա՝ համալրել շարքերը, ինչու՞, դե որովհետև քեզ շատ պարզ ու հստակ «համոզել են», որ չես կարող, իզուր ջանքերը անօգուտ ու աննպատակ են:

Շատ անգամներ, խիզախել եմ, ուզել գնալ փորձնական լսումների, ու մի բան պահել է: Այդ պահողը ներշնչանքն էր: Ամենատարբեր մարդիկ, ամենատարբեր մասնագիտությունների ու տարիքի, ազդակներ էին, բայց երևի դեռ ժամանակը չէր, տրամադրված չէի: Ձմռան աշխատանքային արձակուրդի ժամանակ էդպես էլ չկարողացա այդ հաղթահարման շեմն անցնել, ու ասեցի ինքս ինձ, որ սա վերջն էր, արդեն էդ կպչուն միտքը պետք է ինձանից վանեմ, ու հաշտվեցի մի տեսակ, բայց էլի ներքուստ ինքս իմ հետ ու իմ մանկության ներշնչանքի՝ մնացի մենակ:

Իզուր չէ, որ գարնանը խենթություն է մտնում մարդու մեջ: Եկավ, մտավ, մնաց ու արդյունքը՝ պարոն Թոփիկյանի մոտ գալն էր, երգչախումբ եկա ասես, ոչինչ էլ չէր եղել, ասես ինձ ոչ մեկ էլ հակառակում չէր համոզել: Այս ամենի նախապատումը Արմինե Թոփչյանի  նամակի հետևանքն է, հարցին հարցով պատասխանելը՝ բա ինչու՞ չես գալիս երգչախումբ:  Միայն Արմինեի հարցը ունեցավ համապատասխան զարգացում, հետևանքներով: Մինչ այդ, ով հարցնում էր, լավ պատասխան էի  գտել, մի տեսակ ապահով.

-Խնայելով պրն. Թոփիկյանին՝ չեմ գալիս:

Երգչախմբի պարապմունքի ողջ ընթացքը հիացական րոպեների համախումբ էր, բայց պատահում էին վայրկյաններ, երբ միանգամից վախով ու ամոթով էր լցվում սիրտս՝ բա որ չստացվի, այ քեզ ամոթ:

Հիմա չեմ կարող նկարագրել, էդ պահին ինչ դեմքի արտահայտությամբ էի, երբ պրն. Թոփիկյանը ասաց, որ մենք աշխատում ենք միասին,  առաջին ձայն պետք է երգեմ ու էլի մի քանի լավ խոսքեր, էնքան հավես ու ոգևորող էին այդ խոսքերը, որոնց գուցե երկար էի սպասել, կամ հենց պարոն Թոփիկյանից էի սպասել, ի հաստատումն նրա, որ ինձ մոտ էլ կստացվի մի օր:

Առաջին մարդը, ում զանգահարել ու ասել եմ այս մասին՝ երաժիշտ հորաքույրս էր, ով ամենածանրն էր տանում, իմ երաժշտական ունակությունների պասիվությունը:

Անպատմելի է այն էներգիան, որը կա երգչախմբում, անպատմելի է անթաքույց համակրանքը՝  պրն. Թոփիկյանից եկող ու աշխարհին՝ երգի միջոցով փոխանցվող:

Հաղթահարած: Անհամբեր եմ, ոգևորված, անպատմելի ուրիշ:

Սոնա Փափազյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s