Ողջու՛յն, ես Ամալյան եմ, մասնագիտությամբ ինժեներ եմ: Տարիներ առաջ դասավանդել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և այժմ ուրախ եմ, որ հնարավորություն ստեղծվեց միանալ կրթահամալիրի աշխույժ կյանքին, մանսավորապես՝ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբին: Սա մեծ իրադարձություն է ինձ համար, քանի որ մեծարգո Հ.Թոփիկյանի հետ յուրաքանչյուր հանդիպում ինձ բառացիորեն վարակում է լույսով ու սիրով, անմնացորդ նվիրելու և ժպտալու կարողությամբ, ողողվում եմ Կոմիտասյան լույսով և ոգով…. և հիմա յուրաքանչյուր օրս ավելի հագեցած է ու լուսավոր: