Ոզջույն, ես Լուսինեն եմ Թարխանյան, կրթահամալիրի Դպրոց-պարտեզում դասավանդում եմ դաշնամուր։Ուսանել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետ Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում, հետո Աթենքի կոնսերվատորիայում, այնտեղ երկու տարի դասավանդել եմ երաժշտական տասնամյակում։ Զուգահեռ սսովորել և ավարտել եմ Աթենքի Պետական Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատել եմ այնտեղ որպես տնտեսագետ, ներկայումս նոտարի վավերացված թարգմանիչ եմ։
Չնայած, որ ամբողջ գիտակցական (հինգ տարեկանից) կյանքս սերտորեն կապված է եղել երաժշտության հետ, երբեք չէի երգել երգչախմբում: Երբ երկու տարի առաջ Լիլիթ Առաքելյանը ծանոթացրեց ինձ Մաեստրոի հետ, ես ընդգրկվեցի երգչախումբ և շատ ոգևորված սկսեցի ապրել մեր երգչախմբի կյանքով: Այն կարծես՝ մի ամբողջական մարմին լինի, իր առանձնահատուկ ռիթմով, պահանջներով և նպատակներով։ Պարոն Թոփիկյանի օգնությամբ ես կրկին, արդեն լրիվ ուրիշ անկյունից սկսեցի հասկանալ Կոմիտասի երաժշտությունը, մեր հայ հոգևոր երաժշտության մեջ բացահայտեցի ինձ համար մի այլ լուսավոր աշխարհ։
Լուսինե Թարխանյան