Բազմիցս լսել եմ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հրաշալի ելույթները և ինձ միշտ թվացել է՝ նրանք ընտրյալ մարդիկ են, որոնք անսահման ջանքեր են գործադրել, որպեսզի կարողանան նվիրել ունկնդրին այսպիսի գեղեցիկ երաշժտություն:
Այսօր ես հնարավորություն ստացա համոզվել դրանում և մասնակցել երգչախմբի պարապմունքին: Իհարկե, ես դեռ միայն ունկնդրող էի, և նշեմ, որ նույնիսկ որպես ունկդիր շատ մեծ տպավորություն ստացա դասընթացից: Այսօր ես տեսա, թե այդ ջանքերը ինչպես են գործադրվում, ինչպիսի աշխատանքով: Մաեստրո Թոփիկյանի ոգևորությունը վարակում է, անհնար է անտարբեր մնալ: Հիացած եմ՝ ինչպես կարող է մի մարդ այդքան հոգի, ջերմություն տալ յուրաքանչյուր երգողի:
Պարապմունքի վերջում մաեստրոն ձայնս ստուգելուց և երգչախումբ ընդունելուց հետո, կարծես թևեր տվեց ինձ և վստահություն ներշնչեց: Առջևում ինձ մեծ աշխատանք է սպասում, որի համար շնորհակալ եմ:
Գայանե Գրիգորյան. ռուսաց լեզվի դասավանդող