Հայացք ներսից

IMG_5267Մեկնում ենք ցողաթաթախ, ջրաթաթախ առավոտվա արձագանքներով լի փողոցներով, ընկղմվում թռչող երազների տաքուկ մշուշի մեջ: Ասում եմ՝ բարև և ճերմակ բարևներ քաղում ժպտացող աչքերից: Ավտոբուսը շարժվեց, դողացինք ջերմության, արևի սպասումով:
Ալափարսը գյուղին հատուկ  դարավոր խաղաղությունով  լի ծանրությամբ դիմավորեց մեզ, թե՝ ովքե՞ր եք, ու՞ր եք շտապում, ու կանգ առանք: Քարակուռ եկեղեցին պաղ խորհրդավորությամբ կլանեց մեր տաք շունչն ու «Հայր մերը»: Խմբավարի ձեռքերը աղավնու թռիչքով վեր խոյացան և լուսե մի սյուն բարձրացավ դեպի եկեղեցու նիրհող գմբեթը, տարածվեց, սրսփաց ու հալվեց վաղորդյան շողի գրկում: Թող կանգուն մնա այս ձայնեղ կամարը, հիշեցնի քարերին իրենց սրբությունը, ամրությունն ու մաքրությունը, որ չմոռանան իրենց ոգեղեն պահապանին, որ նույնպես սառել է, ճերմակել ու խորշոմել, բայց գունեղ ուհեքիաթներով լի հոգու ներսում մնացել է հավերժությանը հավատարիմ: Նրա ծերունական մանրիկաչքերում անծանոթ մի արև է առկայծում, որ պատրաստ է լիացնելու, ծաղկեցնելու, դուրս հորդելու, միայնկանչես, միայն տեսնես, վերադառնաս…
Շուտ, դեպի ավտոբուսները, Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին: Նույն ցուրտը բարակ շիթովհոսում է երակներովս, առվակներով վազվզում քրտնած ապակին ի վար: Կանգ առանք մամռապատ ու ծեր հսկա եկեղեցու առաջ, որ ծուլորեն թիկնել էր թևատարած ընկուզենիների տակ, գագաթը երկնքում, ոտքերը՝ ձյան մեջ: Ներսում, հնամյա մութ պատերի տակ շարվեց մեր փոքրաթիվ բանակը, պատրաստ պայքարելու լռության, անտարբեր սառնության, հոգու փականների դեմ: Մի կարճ շունչ, և թևավոր տեսիլներ ծառացան փետրվարյան խոնավ օդում, ճախրեցին դեպի ծխաթաթախ անկյուններն ու թեթև արձագանքով փուլ եկան, ղողանջեցին: Մենք հավաքեցինք բոլոր աղոթքները, որ արթնացան այդ զրնգոցից և դուրս եկանք կաթկթացող սառցե վարագույրին ընդառաջ:
Նրանք բոլորը՝ մարդիկ, երեխաները, քարերն ու գյուղը, հին ու նոր գերեզմանաքարերը նորից հոսեցին ճանապարհն ի վար և հեռացող ձմեռվա բնանկարի հետ միաձույլ, խառնվեցին հիշողությանս բազմաթիվ պատկերներին:

Լիանա Տեր-Պողոսյան

This slideshow requires JavaScript.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s