Պատմում է Անի Հովհաննիսյանը

 

10406982_764651223579896_8506694619934894408_n

Ողջույն: Ես Անին եմ: Ինչ ինձ հիշում եմ էս կրթահամալիրյան մարդկանցով լցված-շրջապատված եմ հիշում ու իմ աշխատընթաց-մեծանալն սկսվել է Սասնա Էրգրի, Մուշի, Գալշո Մանուկի մասին հայրիկի պատումներով ու կրթահամալիրյան ճամփորդություններով, Արատեսյան արշավներով, իմ առաջին «Չիպոլինոյի արկածային» ներկայացումով ու էդտեղ հայտնված Սինյոր Պոմիդոր Տիար Բլեյանով…

Հետո ավարտել եմ Հ.Կոջոյանի ավագ դպրոցը, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական Համալսարանի նկարիչ-դեկորատիվ կիրառական արվեստի բաժինը, որից հետո ստեղծական գործունեությամբ աշխատընթաց եմ կազմակերպում մեր կրթահամալիրյան միջավայրում: Ու հանկարծ, էս ամենին էկավ, ավելացավ մի շատ անուշ ելևէջի ցոլք՝ էս ամենին խառնել-թրմելով, ներդաշնակ սարքելով իրար. ճամփորդություններին, դասին, մարդկանց (ուսուցիչ ու ծնողով)..Երգչախմբի մի կախարդական հարմոնիկ խաղաղություն, որ անգամ հեռվից՝ կողքի աչքով,  մտիկ արած՝ հենց առաջին պահից մեխվում է ներսումդ, տարածում քեզ՝ դարձնելով ազատ, անսահմանից շատ ու միաժամանակ մեկ ամբողջություն: Շատ պարտավորեցնող մի երևույթ՝ համախմբված Պարոն Թոփիկյանի ձեռքի կանոնիկ ռիթմի տակ, որ երևի չհամարձակվեի խախտել իմ անտաղանդ ներկայությամբ, եթե տիկին Մարիետն ինձ չուղղորդեր էդտեղ, իսկ ավելի ուշ՝ Պարոն Թոփիկյանը ջանք չխնայեր, որ ես վստահեմ ինձ, ներսի զգացողությանը..ու շատ մեծ ներքին տոնով ակնկալում եմ ստեղծական ներկայություն շարունակել էս անխախտ-խաղաղ միջավայրում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s