Monthly Archives: January 2016

Այստեղ դու այն ես ինչ կաս

Standard

12570873_893268337457949_401953133_n

Սեբաստացիների հոգատար հարկի ներքո հայտնվել եմ դեռ 4 տարի առաջ: Բացատրեմ.  երեխաներս՝ աղջիկս և տղաս սովորում են կրթահամալիրում, և եթե սեբաստացի ծնող ես, ապա հավեսդ տեղն է, ճամփորդել սիրում ես, մասնակիցն ես բոլոր ծեսերի, հանդիպումների, ստուգատեսների և այլն: Միշտ հիացական ու անհոգնել է եղել իմ կյանքը, որպես սեբաստացի, բայց այն կտրուկ փոխվեց, երբ   դարձա ծնող-աշխատող: Սա էլ բավական չէր, այժմ էլ կրթահամալիրյան հրաշքի՝ «Սեբաստացներ » երգչախմբի անդամ: Read the rest of this entry

Advertisements

Երգչախմբի աշխատակարգ

Standard

img_3466_0 «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հարգելի անդամներ, երգչախմբի հունվարի վերջին շաբաթվա պարապմունքները կլինեն հետևյալ գրաֆիկով և կազմով.

  • հունվարի 25-ին՝ երկուշաբթի, ժամը 14.30-ին միասնական պարապմունք
  • հունվարի 26-ին՝ երեքշաբթի, ժամը 14.30-ին սոպրանոներ և նորաստեղծ կազմ
  • հունվարի 27-ին՝ չորեքշաբթի, ժամը 14.30-ին միասնական պարապմունք

Համդիպման վայրը ` Գեղարվեստի դպրոց, ցուցասրահ:

Պատմում է Անի Հովհաննիսյանը

Standard

12509612_1076080095770339_2159669814936916797_n.jpg Անկանոն-անհանգիստ մի սրտխփոց լաստ-լաստ շարվել էր կոկորդումս դեռ նախորդ օրվանից ու ամեն աննշան առիթով, երբ միտքս կենտրոնացնում էի՝ որտեղից էկող զարկ է, այն մեկ մխոցով լաստ-լաստ շարքը տարածում էր ամբողջ ներսս՝ կապելով դողի, կապելով երգչախմբային պարտավորեցնող մի ճամփորդության՝ իմ մասնակցությունն էլ խառնելու ակնկալիքով: Ախր ընդամենը մի քանի՝ ավելի շատ ունկնդրում, քան փորձեր ու ավելի ինտուիտիվ զգացած, քան տակտ ու երանգին, բառ ու խոսքին ուշք գցած պարապունքներ: Read the rest of this entry

Տեր լինենք մեր մշակույթին…

Standard

2016 թվական. հունվար. ճամփորդությունների մեկնարկը տրված Է: Մաքրամաքուր  ձյուն, վեհանիստ լեռներ, անսպառ հիացմունք և անմոռաց տպավորություններ: ԱՐՏբզզանի եթերում Տեր Կյուրեղ քահանա Տալյանի խոսքն է:

Ձայնագրությունը` Անահիտ Մելքոնյանի

Ջրվեժ-Գեղարդ. հայրենագիտական-մշակութային ճամփորդություն

Standard

Ճամփորդությունն ինքնին արդեն լի է հետաքրքիր ու անմոռանալի օր ունենալու սպասումներով …
Այս ճամփորդությունը ոչ միայն հետաքրքիր էր ինձ համար, այլեւ յուրօրինակ, քանի որ իր մեջ կրում էր կարեւոր խորհուրդ` տարածելու եւ արժեւորելու հոգեւորը, իրական արժեք հանդիսացող ազգային մշակույթը: Օրվա ամբողջ խորհուրդն ամփոփվեց Գեղարդավանքում , որտեղ ամեն մի քար ներծծված է հազարավոր մարդկանց սրտից բխած անկեղծ աղոթքներով առ Աստված:

Հեղինակ` Արմինե Բաղդասարյան