Monthly Archives: October 2013

«Սեբաստացիներ» երգչախումբը Տավուշի մարզում

Video

Տեսանյութը՝ Արեգ Գևորգյանի
Գեղարվեստի ավագ դպրոց, 10-րդ դաս.

Ղեկավար՝ Սուսան Ամուջանյան

Advertisements

Երգող ճանապարհորդները

Standard

1Բարև՛, ես Ռուբեն Հակոբյանն եմ: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելութին առաջին անգամ մասնակից եմ եղել ամենշաբաթյա մեդիաուրբաթներից մեկի ժամանակ: Ես հպարտ էի, որ մայրիկս այնտեղ երգում էր: Երկու օր առաջ ես նրանց հետ ճամփորդում էի: Հոկտեմբերի 24-ին` ժամը 08:30 Ս. Երրոդություն եկեղեցու մոտից շարժվեցինք… Read the rest of this entry

Ճանապարհ, որ տանում է դեպի լույս․․․

Standard

100_4232_0Ասում են` հեքիաթներ չեն լինում, բայց այս անգամ էլ իսկական հեքիաթի նման երկար ճանապարհները մեզ տարա՜ն ու տարա՜ն դեպի հեռուներ։ Կոմիտասյան երգը շուրթերիս և աղոթքներ մրմնջալով` շրջեցի այս ու այն կողմ, տեսա, ճանաչեցի ու հասկացա, որ սիրում եմ։ Միանգամից այսքան հրաշք երբևէ տեսած չկայի։ Իջևանյան արվեստի փառատոնին ինձ հանդիպած ամենափառահեղ նկարիչը բնությունն էր։ Այդքան նրբորեն ընտրված գույներ ու նրբերանգներ չեն պատկանում և ոչ մի նկարչի վրձնի։ Հիացած շուրջս էի նայում և մտածում էի, որ այս ամենը չնկատելը ուղղակի հանցագործություն է, որի համար ցմահ ազատազրկումն էլ է քիչ։ Բայց հեքիաթդ մի պահ ավարտվում է, երբ հանդիպում ես հենց եկեղեցու բակում կուտակված աղբի։ Եկեղեցու բակն աղտոտողին տեսնես ո՞ր աղոթքը կփրկի․․․ Read the rest of this entry

Իջևանյան խճանկար

Standard

pa250217Հոկտեմբերի 24-25-ին Սեբաստացիներ երգչախումբը և Գեղարվեստի Ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ մասնակցում էին Իջևանի արվեստի փառատոնին` ի հիշատակ արվեստի վաստակավոր գործիչների` Վանիկ Շարամբեյանի և Սարո Սարուխանյանի: Իջևանյան հարափոփոխ բնություն, աշնանային սքանչելի գույներ, կոմիտասյան երգի` երկինք հառնող ելևէջներ, մեր նկարիչ սաների երփներանգ որմնանկարներ ու տպավորություններ, տպավորություններ ու տպավորություններ: Սքանչելի էր:

Ֆոտոշարը դիտե՛ք այստեղ

Մշակույթ անիվների վրա. մոբիլ դպրոցը Տավուշի մարզում

Standard

18-2 

Մշակույթ անիվների վրա. մոբիլ դպրոցը Տավուշի մարզում

 Իջևանի Արվեստի փառատոն

Հոկտեմբերի 24-25

Նախաձեռնող՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ

Մասնակիցներ՝
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ

Read the rest of this entry

Սեբաստացինե՛ր, ձեր շնորհիվ նորովի եմ արժևորում երգը, որը նոր գույներ է հաղորդել կյանքիս

Standard

 Image         Ողջու՜յն, ես Մարգարիտա Արսենյանն եմ: Մասնագիտությամբ՝ երաժիշտ-մանկավարժ:  Դեռևս մանուկ հասակից սիրել եմ երաժշտությունն ու առանց նրա ոչինչ չեմ պատկերացրել: Իմ ուրախ ու տխուր պահերի լավագու՛յն ընկեր, լավագու՛յն բալասան՝ իմ երաժշտություն…Բայց կարծես թե մի բան այն չէ, և մի մեծ ակոս, դատարկություն կար իմ հոգու խորքում:

        Մի գեղեցիկ օր ընկերուհուցս՝ Սուսաննայից, լսեցի «Սեբաստացիներ» ուսուցչական  երգչախմբի մասին և ցանկացա գեթ մեկ անգամ ներկա գտվել երգչախմբի  փորձին: Read the rest of this entry