Monthly Archives: August 2013

«Սեբաստացիներ» երգչախումբը Լճաշենում

Standard

ImageՕգոստոսի 8-ին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը հյուրընկալվեց Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, ուր ուղևորվել էր գյուղապետի հրավերով: Այս տարի Լճաշենը տոնում է իր 185 – ամյակը, որի շրջանակներում այդ օրը գյուղում նշվում էր միանգամից մի քանի կարևոր իրադարձություն՝ եկեղեցու հիմնօրհնեքի արարողակարգ, մշակույթի պալատի վերաբացում և Լճաշենի զբոսայգու բացում: Ամպամածությունը և նույնիսկ կարճատև հորդառատ անձրևները չխանգարեցին, որպեսզի մենք առիթը բաց չթողնելով այցելենք Լճաշենի պատմամշակութային վայրերը, տեսնենք ս. Հռիփսիմե խոնարհված եկեղեցին, մի քանի պահպանված խաչքարեր, հնավայրը, որ հնագիտական կարևոր հուշարձան է, կիկլոպյան ամրոցի մնացորդները, Արգիշտի I-ի թողած արձանագրությունը, ճանապարհը, որով աննկատ անցել է Աշոտ Երկաթն իր զորքով… Read the rest of this entry

Advertisements

Քաունթերփարթ ինթերնեշնլի քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված համայնքային զարգացման ծրագրի ամփոփիչ միջոցառում

Standard

 471102453ՕՐԱԿԱՐԳ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնք

2013թ. Օգոստոսի 8-ին, ժամը 11:00 – 22:30

Լճաշեն համայնք

Լճաշեն  համայնքում Քաունթերփարթի ֆինանսավորմամբ համայնքային զարգացման ծրագրով  իրականացվում  է   Միջհամայնքային փառատոն:   

2013 թվականի ընթացքում Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության աջակցությամբ` համայնքային զարգացման և ՏԻՄ խրախուսման դրամաշնորհների շրջանակներում կառուցվել է Լճաշենի զբոսայգին, ձեռք է բերվել մշակութի տան գույքը և սարքավորումները: Իսկ 2011-12 թվականների ընթացքում պետական բյուջեից կատարված հատկացումների միջոցով կապիտալ վերանորոգվել է Լճաշենի մշակույթի տան շենքը: Շենքային բավարար պայմանների առկայությունը նպաստավոր պայմաններ է ստեղծել մշակութային կյանքի աշխուժացման համար: Սակայն ավելի քան 5026 բնակիչ ունեցող Լճաշեն համայնքում դեռ հազվադեպ են համայնքային միջոցառումները: Մշակույթի տան սաները քիչ առիթներ են ունենում հանրությանը ներկայացնելու իրենց տաղանդը և հմտությունները:

Այս ծրագրի շրջանակում մշակույթի տան դահլիճը համալրվեց նստարաններով, մշակույթի տան համար գնվեց գույք և սարքավորումներ: Լճաշենի զբոսայգին ջրարբիացվեց,  էլեկտրաֆիկացվեց և սալահատակվեց:

Միջոցառման նպատակն է Լճաշեն համայնքում, ինչպես նաև հարևան և համագործակից համայնքների համար փառատոնի կազմակերպում,փորձի փոխանակման, շնորհալի և տաղանդավոր արվեստագետների բացահայտում: Միջոցառումը կայանալու է Լճաշեն համայնքի զբոսայգում: Read the rest of this entry

Մեր հոգևոր երգչախումբը հրավեր ունի

Standard

Image

Պարոն Բլեյան, Ձեզ սիրով հրավիրում ենք Լճաշենի 185-ամյակին նվիրված միջոցառմանը: Ծրագրում`

  • եկեղեցու հիմնօրհնեքի արարողակարգ,
  • մշակույթի պալատի բացում,
  • Լճաշենի զբոսայգու բացում:

Խնդրում ենք Ձեր ներկայությունը լինի մեր գյուղում, եկեղեցու հիմնօրհնեքին իր մասնակցությունը ունենա Ձեր հոգևոր երգչախումբը:

Լճաշենի գյուղապետ` Կորյուն Մարգարյան

Հաստատում եմ, որ մեկնում ենք Լճաշեն օգոստոսի 8-ին` առավոտյան ժամը ութ անց կես։ Հագուստը` հոգևոր-ծիսական, լողազգեստներով, երգելու, քայլելու, լողալու, հիանալու, լճաշենցիներին տոն պարգևելու հաստատակամությամբ։ Երգչախմբի փորձը` երկուշաբթի` օգոստոսի 5-ին, ժամը 10-ին` Մայր դպրոցի համերգասրահում։

«Սեբաստացիներ»  երգչախմբի տնօրեն ` Աշոտ Բլեյան

 

Հեռանկարային գործընկերության մեկնարկ

Standard

ImageՀուլիսի 31-ին Արմավիրի մարզ կենսամշակութային արշավին կրթահամալիրի խմբի հետ մասնակցում էր «Հայաստանի  մանուկներ» հիմնադրամի հայաստանյան գրասենակի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը։ Ճամփորդության արդյունքը հիմնադրամի հետ գործընկերության պայմանավորվածությունն է։ Ծանոթացեք կրթահամալիրի և հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենների նամակագրությանը։

«Հարգելի Սերոբ Խաչատրյան, նորից իմ գոհունակությունն եմ հայտնում հուլիսի 31-ի մեր համատեղ կրթամշակութային արշավից։ Սա մենք դիտում ենք նաև մեր հեռանկարային գործընկերության հաջող մեկնարկ։ Կոնկրետ և հետևողական լինելու համար. Read the rest of this entry

We think that it is only a start…

Standard

IMG_5013 I  am Anahit Vardanyan from the small village of Lernagog. I am very happy to meet the «Sebastatsiner» choir here. Our school is a COAF school. It is sponsored by COAF (Children of Armenia fund). There is a creative lab in our school. We have many afterschool  ativities In our village. Since 2006 our day is full of different programs. By the way I haven’t  seen so many talented teachers in one place. I am bad at singing but I enjoy listening to them.  They  sing Komitas and they have their own CD. We want to keep in touch with them. We and Mrs Anahit decided to do a program together. We think that it is only a start.

After-Anahit Melqonyan