Monthly Archives: July 2013

Մշակութային արշավ դեպի Լեռնագոգ,Քարակերտ և Գետաշեն

Image

sam_3589sam_3622_0sam_3629sam_3532sam_3575sam_3588Մշակութային արշավ դեպի Լեռնագոգ,Քարակերտ և Գետաշեն

Այսօր «Սեբաստացիներ» ուսուցչաց երգչախումբն անիվների վրա սլացավ դեպի Արմավիրի մարզի Լեռնագոգ, Քարակերտ և Գետաշեն գյուղեր:Եղանք նշված գյուղերի դպրոցներում,որտեղ մի շարք բարեգործական աշխատանքներ էին կատարվել COAF(Հայաստանի մանուկների հիմնադրամի)-ի կողմից: Սովորողների և ուսուցիչների հետ միասին երգեցինք,պարեցինք,նրանց հրավիրեցինք մեր կրթահամալիր: Անչափ տպավորված եմ տեղի սովորողների ոգևորությունից,կենսուրախ ապրելակերպից:Այնուհետև հյուրընկալվեցինք Գետաշենի միջնակարգ դպրոցի տնօրենի տանը,որտեղ սրտաբաց և ջերմ ընդունելության արժանացանք և հագեցած օրով տպավորված ՝ վերադարձանք տուն:

Նյութի հեղինակ`Շամիրամ Պողոսյան

Advertisements

Մշակութային արշավ Գետաշեն

Standard

Image

Հուլիսի 31-ին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը «Մոբիլ դպրոց, մշակույթ անիվների վրա» նախագծով ուղևորվում է Արմավիրի մարզի ԼեռնագոգՔարակերտԳետաշեն գյուղեր: Երգչախումբը կայցելի Լեռնագոգի, Քարակերտի ճամբարներ, ելույթ կունենա Գետաշենի Սուրբ Հարություն եկեղեցում, գյուղի միջնակարգ դպրոցում կներկայացնի պրեզենտացիա:
Մշակութային արշավին կմասնակցի նաև երաժշտագետ, կոմպոզիտոր, Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:

Մեկնումը՝ ժամը 08.30, Սուրբ երրորություն եկեղեցու բակից:

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու դռները բաց են «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի համար

Video

Հուլիսի 28-ին հանդիպում ունեցանք Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու Գեղամ ավագ քահանա Քեսաբյանի հետ: Տեր հոր առանձնասենյակում բլոգի խմբագիր Կարինե Բաբուջյանը ներկայացրեց ուսուցչական երգչախմբի գործունեությունը, բլոգը: Եկեղեցում երգելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: Երգչախմբի առկայությունը մեծ ոգևորություն առաջացրեց տեր հոր մոտ և նա համագործակցելու իր պատրաստակամությունը հայտնեց:

Կոմիտաս. Նոր եմ նոր մածուն մերել

Standard

 

Նոր եմ նոր մածուն մերել,

Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,

Լե, վայ, լե՜, լե՜,

Իմ յարը հաց չի կերել,

Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

 

Հեռու գեղեն է գալիս,

Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,

Լե, վայ, լե՜, լե՜,

Մի լավ նվեր է բերել,

Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

 

Նոր եմ նոր մածուն մերել,

Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,

Լե, վայ, լե՜, լե՜,

Իմ յարը հաց չի կերել,

Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

 

 

Երեք մաեստրո. բացառիկ հանդիպում

Image

img_0499img_0482img_0528img_0546img_0559img_0513img_0565img_0568img_0598img_0614img_0617

Հուլիսի 23-ին մաեստրո Հարություն Թոփիկյանի ծննդյան առիթով բացառիկ երաժշտական-մշակութային միջավայր էր ստեղծվել Մեդիակենտրոնում: Կոմիտասագետ, երաժիշտ Արթուր Շահնազարյանի, Փարիզից այցելած հայտնի հայ կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանի, Երևանի կամերային և «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբերի գեղ. ղեկավար Հարություն Թոփիկյանի հանդիպումը նոր համագործակցության, կրթահամալիրում երաժշտական կրթության զարգացման, նոր փուլի մեկնարկ էր, որը ուժ է հաղորդում մեր որդեգրած առաքելությանը…

Հեղինակ՝ Արմինե Թոփչյան

Արթուր Շահնազարյանը երջանիկ է համարում այն մարդկանց, ովքեր երգում են «Սեբաստացիներ» երգչախմբում

Standard

ImageՀուլիսի 23-ին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումը, կոմիտասագետ, երաժիշտ Արթուր Շահնազարյանը, Փարիզում բնակվող հայ կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանը և  մյուսը հյուրերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տոնում էին մաեստրո, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի 62-ամյակը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/23/269232/ 

Աշոտ Բլեյանը` Շուշիի, Արցախի, հոգևորի ու կրթության մասին

Video

Առավոտը Գանձասարում հիասքանչ էր. Խաչենի հովիտը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երգչախումբը և Գանձասարի եկեղեցին էին մեզ ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ասողները

Երգչախումբը տեղեկացնում է

Standard

Image
«Մոբիլ դպրոց, մշակույթ անիվների վրա» ուսումնական նախագծով «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբն ուղևորվում է Արագածոտնի մարզ՝ Ապարան, Ապարանի շրջանի Քուչակ, Կայք, Վարդենիս, Չքնաղ գյուղեր:

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելույթները կարող եք լսել.ժամը 10.00 Չքնաղ գյուղի, ժամը 15.00 Քուչակ գյուղի, ժամը 18.00 Ապարանի եկեղեցիներում:

Մեկնարկը՝ հուլիսի 17-ին՝ ժամը 08.00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: