Հոգիս խաղաղ է և սիրառատ

100_7200(2)Ողջույն: Ես Կարինե Մամիկոնյանն եմ: Արդեն տասը տարուց ավելի է աշխատում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում: Աշխատանքս անչափ սիրում եմ, չեմ հոգնում,  որովհետև ամեն օր հնարավորություն ունեմ սովորելու, աճելու: Երգչախմբում երգելու մասին երազել եմ վաղուց, պարզապես երբեք չեմ ունեցել նման առիթ:  Երգել եմ ինքս ինձ համար, իմ ներսի համար: Երաժշտական կրթություն ունեմ, բայց կարծում եմ, որ գրագետ, մաքուր, հոգով երգելու համար, դա այնքան էլ կարևոր չէ: 9 ամիս է երգում եմ ու ապրում <<Սեբաստացիներ>> երգչախմբում՝ մի ընտանիքում, որտեղ լույս և ջերմություն է թևածում, սեր, նվիրում և ստեղծագործ աշխատանք է տիրում: Ամենօրյա աշխատանքի արդյունքում՝  սեփական թերություններից, վրիպումներից  օգուտ քաղելով ընթանում ենք առաջ՝ ամեն անգամ նոր ձեռքբերումներով ոգևորված:

Կոմիտասյան մաքրամաքուր հնչյունները, խոստովանում եմ, որ  մաքրում են ներսս, ներդաշնակ հոգեվիճակ ու տրամադրություն պարգևում:

Ես հիացած եմ <<Սեբաստացիներ>> երգչախմբով և շնորհակալ եմ, որ ապրում եմ  այդ փոքրիկ, տաքուկ ընտանիքում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s