Monthly Archives: May 2013

Կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ

Video

Մշակույթ անիվների վրա
Գեղարվեստական ղեկավար` Հարություն Թոփիկյան
Ֆիլմի հեղինակ՝ Կարինե Բաբուջյան

Advertisements

Հիմա Երևանում եմ, բայց դեռ ճամփեքին եմ…

Standard

100_6314Ճամփորդությունից վերադարձել եմ նոր ընտանիք գտած: Միասին աշխատեցինք, միասին հոգնեցինք, միասին տխրեցինք ու հիացանք էլի միասին՝ ընտանիքի պես…
Հիշեցի՝ երբ Գորիսի ավագ դպրոցում մոտեցանք քարտեզին ու փորձում էինք նկարել մեր անցած ճանապարհը, չէի հավատում, որ Հայաստանի ուղիղ կեսը կտրել-անցել եմ ճամփորդելով ու երգելով՝ Հայրիվանք- Կոթավանք-Դադիվանք-Գանձասար-Ստեփանակերտ-Շուշի-Գորիս-Վայք… Հեյ ճամփեք, ոլոր-մոլոր…
Երգն ուղեկից էր ամեն տեղ… Լույսը դեռ չբացված՝ շարական՝ մինչև իրիկնային շարական… Բայց ամեն անգամ տարբեր: Ամեն եկեղեցի իր շարականն էր վերցնում, ամեն եկեղեցուց մի օրհնություն էինք ստանում…
Հիմա Երևանում եմ, բայց դեռ ճամփեքին եմ…

Համեցեք

Standard

ImageՍիրելի սովորողներ, ուսուցիչներ ու ծնողներ, կրթահամալիրի հարգելի բարեկամներ, 2013թ. մայիսի 31-ին,  ժամը 11:00,  Մայր դպրոցում` Մարմարյա սրահում, սկսվում է մեր երգի տոնը։ Արդեն երրորդ անգամ «Անտիվիրուս-հակաբացիլ» նախագիծը` իրհիմնադիր-ղեկավար կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ հավաքում է մեզ` միասին երգելու կոմիտասյան երգեր։ Հետո մեզնից յուրաքանչյուրը դրանք կտարածի համացանցում` որպես հակաբացիլներ։  Տոնն ավարտվում է ավանդական դարձած` պաղպաղակի միասնական անուշով։

Եկեք մեզ հետ երգելու, տարածելու… Եկեք տոնական արդուզարդով, խանդավառ, զիլ-երգեցիկ։

Կոմիտաս, ինչպես Թումանյան, չեն սովորում՝ իմանում են։ Հայոց համար սա կենսակերպ է։

Հարգանքով`

Աշոտ Բլեյան,  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն

Կոթավանք – երկրորդ կանգառ

Standard

 

Ինչպես ասում են, ժողովուրդը մեզ դիմավորեց աղուհացով և երգուպարով: Մեզ մի տեսակ հանրաճանաչ զգացինք: Եկեղեցին, որ մարդու ուշադրության կարոտ մնացած՝ խոնարհ կանգնած էր, կենդանացավ, պայծառացավ, երգեց, աղոթեց ու օրհնեց մեզ … Դպրոցի տնօրենը հուզված նշում էր, որ վերջին անգամ չեն հիշում, թե երբ են իրենց այցելել: Երեխայի պես հետևում էր մեր խմբին ու մեզ հետ սաղմոսում: Այստեղ, հոգևոր երգերից բացի, երգեցինք նաև Կոմիտասի աշխարհիկ երգերից: Ելույթից հետո մեզ էր սպասում իսկական սուփրա-սեղան՝ տնական, համով-հոտով: Շատ հյուրասեր դուրս եկան Ներքին Գետաշենցիները:

 

Երգած-պարած, կերած-խմած՝ շարունակում ենք ճանապարհը: Հաջորդ կանգառը Դադիվանքն է:

100_6322 100_6309

Read the rest of this entry

Առաջին կանգառ՝ Հայրավանք (Այրիվանք)

Standard

DSCI0136Ողջու՜յն «Սեբաստացիներ» երգչախմբի երկրպագուներին: Մենք առանց արտակարգ պատահարների գնում ենք առաջ՝ համաձայն ծրագրի: Առաջին կանգառը արեցինք Հայրավանքում: Ի՜նչ վանք, ադամանդի հատիկ՝ թաքնված մայրուղու ոլորանների ու անճաշակ շինությունների արանքում: Մինչ մենք ավտոբուսի միջից դժգոհ նայում էինք Սևանի ճահճացող ափերին ու փորձում վայելել նրա խաղաղ մոխրագույն պատկերը, հանկարծ երևաց վանքը, ու բոլորս լռեցինք… Հետո սթափվեցինք այն ժամանակ, երբ մաեստրոն նայում էր մեզ ու ժպտալով ասում. «Գիտեմ, ճանապարհ ենք եկել, հոգնած եք, հավաքեք ձեր բոլոր ուժերը, որ լավ երգենք»:

Դե, մաեստրոյի ժպիտից ոգեշնչված «երգեցինք»: Դեռ ժամանակ կունենանք ելույթը քննարկելու, բայց «Ես իմ անուշ Հայաստանի»-ն դեռ զնգում է վանքի պատերից ներս…

Երգչախումբը ճանապարհին է

Standard

100_6286100_6301

Այսօր ժամը 8-00 «Սեբաստացիներ» երգչախումբը  Սուրբ Երրորդություն եկեղեցում օրհնություն ստացավ, կատարեց «Ազգային օրհներգ»-ը , ճանապարհ ընկավ: Շուտով կհասնենք Այրիվանք. այնտեղ մեզ սպասում են: Հետևեք ընթացքին:

«Կենսամշակութային արշավ» ուսումնական նախագիծ

Standard

ImageԵրևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,               «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ

Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավ

Մոբիլ դպրոց. մշակույթ անիվների վրա

2013, մայիսի 25-29

Օրհնությամբ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի:

Մասնակիցներ

Կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ(գեղարվեստական ղեկավար` Հարություն Թոփիկյան)
Կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոց

Մայիսի 25. մեկնում Երևան-Այրիվանք-Կոթիվանք-Դադիվանք-Գանձասար երթուղով Read the rest of this entry