IMG_4628

 

 

 

 

 

 

 

 

 

Կոմիտաս

 

Հոգևոր երգեր

Քրիստոս ի մէջ

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ
Որ էնն Աստուած աստ բազմեցաւ
Խաղաղութեան ձայն հնչեցաւ
Սուրբ ողջույնի հրաման տւաւ
Եկեղեցիս մի յանձն եղև
Համբոյրս յօդ լրման տւաւ
Թշնամութիւնն հեռացավ
Սերն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստվածութեան
Որում սրովբեքն են սրբաբան:

Սիրոյ քո հուր

Սիրոյ քո հուր արկեալ յերկիր
Բորբոքեսցի ի հոգիս մեր,
Զխորհուրդ սրտից մեր մաքրեսցէ,
Զլոյս գիտութեան քո փայլեսցէ,
Ի քնոյ մահու զմեզ զարթուսցէ,
Զմիտըս բոցով քո վառեսցէ,
Զի ի տունջեան եւ գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:

Սուրբ ես Տէր

Սուրբ ես Տէր զօրութեանց,
որ բնակեալդ ես ի յերկինս
եւ բարեբանիս ի սրբոց քոց:

Անձինք նուիրեալք

Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի
Երկնաւոր նահատակք եւ կուսանք իմաստունք,
Ի պարծանըս ձեր բարձրացեալ տօնէ
Մայր սիօն դըստերօքն իւրովք:

Հռիփսիմէ, մեծ խորհուրդ եւ անուն ցանկալի,
Ընծայեալ ի յերկրի եւ դասեալ ընդ հրեշտակս,
Եղեր օրինակ սըրբութեան կուսանաց
Վարդապետութիւն արանց արդարոց:

Յամենայնի

Յամենայնի օրհնեալ ես, Տէր,
Օրհնեմք զքեզ,
Գովեմք զքեզ.
Գոհանամք ըզքէն.
Աղաչեմք զքեզ, Տէր
Աստուած մեր:

Տէր, ողորմեա՛

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛:

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛

Տէր, ողորմեա

Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա,
Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա,
Տէր, ողորմեա:
Մեք ի յայն փայտն եմք յուսացեալ
Յոր Տէր Յիսուս բեւեռեցաւ
Եվ խոնարհեալ երկրպագեմք
Աստուածընկալ Սուրբ նշանիս:

Ազգային օրհներգ

Ամեն հայի
Սրտից բխած,
Լսիր այս ձայն,
Ով Աստված :
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր հայոց Հոր:
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր հայոց Հոր:
Տեր, անսասան
Պահիր Դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր աթոռ:
Տեր, անսասան
Պահիր Դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր աթոռ:
Տեր, անսասան
Պահիր Դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր աթոռ:

Աշխարհիկ երգեր

Երկնից գետնից

Երկնից գետնից սուրբ զորությունով
Այն Ծառն ծաղիկ էր,
Ծառ ծաղկեցավ, Ծառ բազմեցավ
Կանաչ ու կարմիր:

Էջմիածնա սուրբ զորությունով
Այն ծառն ծաղիկ էր,
Ծառ ծաղկեցավ, ծառ բազմեցավ
Կանաչ ու կարմիր:

Թագվոր բարով

Թագվոր բարով, հազար բարով,
Դու վարդ ես կանաչ տերևով,
Էջմիածին զարևդ օրհնե,
Մեկ Աստըծու զորությունով:
Թագվոր բարով, հազար բարով,
Դու վարդ ես կանաչ տերևով,
Սուրբ Կարապետ զարևդ օրհնե,
Մեկ Աստըծու զորությունով:

Էն դիզան

Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսեք էն ո՞րն է։
Էն դիզան, բետ-բետ դիզան, գեղի ռեսներն են։
Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է,
Էն արև, երկնուց արև, մե՜ր թագավորն է։
Էն լուսին ամպերի մեջ, տեսեք էն ո՞րն է,
Էն լուսին ամպերի մեջ մեր թագուհին է։

Առնեմ երթամ

Առնեմ երթամ իմ յարը
Առնեմ երթամ էն սարը,
Առնեմ երթամ էն սարը,
Սեր անելով, իմ յարը:
Յար եմ գտել՝ յարի՜ պես,
Ընկուզենի ծառի պես,
Ուր որ երթամ՝ կայնած է
Էն մեր սիրուն սարի պես:

Առնեմ երթամ իմ յարը,
Առնեմ երթամ էն սարը,
Առնեմ երթամ էն սարը,
Սեր անելով, իմ յարը:
Առնեմ երթամ էն սարը,
Սեր անելով, իմ յարը:

 

Յար ջան, արի

Յար ջան, արի, դու մի՛ առնի էն տըղին:
Թե, որ առնես՝ երեք օվա հարս ըլնես,
Վույ, յարո՛ ջան:
Յար ջան, արի, ձեռ մի՛ զարնի էն ճըղին.
Թե որ զարնես, ձեռըդ կարնես, փուշ ունի
Վույ, յարո՛ ջան:

Գութանը հաց եմ բերում

Գութանը հաց եմ բերում,
Երեսը բաց եմ բերում:
Տես՝ քեզ որքան եմ սիրում,
Ձուկը տապկած եմ բերում:

Էսօր գութանը մերն ա,
Մաճ բռնողը իմ հերն ա,
Եզնարած շեկլիկ տղեն
Աշխարհ գիտե՝ իմ տերն ա:

Հավքեր թևանի արեք,
Յարիս հովանի արեք:
Թող բարակ քամին փչի,
Հետն էլ դուք նանի արեք:

Քելեր, ցոլեր

Քելեր, ցոլեր՝ իմ յարը,
Արևի տակին
Քելեր, ցոլեր՝ իմ յարը,
Սարի սովոր,
Մեն մենավոր,
Շեկ տղա,
Շող արեգակ,
Թող արեգակ,
Ե’կ տղա:

Քելեր, ցոլեր իմ յարը,
Աղբյուրի ակին
Քելեր, ցոլեր իմ յարը:
Կանաչ առվով,
Ճանաչ առվով,
Ե՛կ, տղա,
Բաղովն արի,
Շողովն արի,
Շեկ տղա:

Երկնքի աստղերը թող ցոլ տան

Երկընքի աստղերը թող ցոլ տան,
Անուշիկ ցոլան,
Աղոթրան բացվի, լուսը բացվի,
Ճակատի գիրը տան:
Ըսկլա, ըսկլա, պատին տամ,
Հավկուրը շուռ տամ,
Վախենամ քընեմ՝ քունս տանի,
Քիքիրըս տանել տամ:

Ծաղիկ ունեմ նարընջի

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Ա՛յ տղա, վեր արի, փընջի
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Իմ մերը քեզ աղջիկ չի տա
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Քանի ման գաս դու լավընջի
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ես աղջիկ եմ. ալ կուզեմ,
Ոսկին էլ ծալեծալ կուզիմ,
Երբ որ իմ յարի տուն երթամ,
Գոտկըս էլ քիրման շալ կուզիմ:

Նոր եմ նոր մածուն մերել,

Նոր եմ նոր մածուն մերել,
Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,
Լե, վայ, լե՜, լե՜,
Իմ յարը հաց չի կերել,
Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

Հեռու գեղեն է գալիս,
Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,
Լե, վայ, լե՜, լե՜,
Մի լավ նվեր է բերել,
Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

Նոր եմ նոր մածուն մերել,
Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,
Լե, վայ, լե՜, լե՜,
Իմ յարը հաց չի կերել,
Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

Հոյ, Նազան իմ

Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ջան, Նազան իմ, Նազան իմ,
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունակ ես,
Ջան, Նազան իմ, Նազան իմ,
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գլխիս վրով պտոյտ տուր,
Հոյ, Նազան, իմ Նազան իմ,
Նաշխուն թև-թիթեռնիկ ես,
Ջան, Նազան իմ, Նազան իմ:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Շողեր ջան

Ամպելա, ձուն չի գալի,
Շողեր ջան,
Սարիցը տուն չի գալի,
Շողեր ջան.
Դուն` օրորա, դուն` շորորա,
Շողեր ջան,
Ամպի տակին ձուն կերևա,
Շողեր ջան:

Սիրտըս կըրակով լըցված,
Շողեր ջան,
Աչքերիս քուն չի գալի,
Շողեր ջան,
Դուն` օրորա, դուն` շորորա,
Շողեր ջան,
Ամպի տակին ձուն կերևա:
Շողեր ջան:

Սարի գլխին ձուն եկավ,
Շողեր ջան,
Շեկլիկ յարս տուն եկավ,
Շողեր ջան:
Ուն կերևա, ձուն կերևա
Շողեր ջան,
Բերդի տակին տուն կերևա
Շողեր ջան:

Էս առուն

Էս առուն ջուր է գալի.
Մի տեսեք՝ ո՞ւր է գալի.
Գալիս է, գալիս է
Սեր անե:
Վարդ եմ քաղել մաղերով,
Վեր եմ դըրել շաղերով.
Գալիս է, գալիս է
Սեր անե:

Ալագյազ

Ալագյազ սարն ամպել ա,
Վա~յ, լե~, լե~, լե~, լե~, լե~, լե~, լե~.
Աղբեր իր ձին թամբել ա:
Իմ մայրիկ ջան, իմ մայրիկ ջան:

Յարոջ դըռնեն անցել ա,
Վա~յ, լե~, լե~, լե~, լե~, լե~, լե~, լե~.
Ելե դաշտը խաղցել ա:
Իմ մայրիկ ջան, իմ մայրիկ ջան:

Խընկի ծառ

Մեր դըռանը խընկի ծառ,
Գյուլում ջան,
Ձեր դըռանը խընկի ծառ,
Գյուլում ջան,
Խընկենին ա բերել բար,
Գյուլում ջան,
Իմ խորոտիկ պըզտիկ յար,
Գյուլում ջան:

Մեր դըռանը խընկի ծառ,
Գյուլում ջան,
Ոսկի բըլբուլ վըրեն թառ,
Գյուլում ջան,
Կարմիր խընձոր անել տար
Գյուլում ջան,
Ալվան ծաղիկ տանել տար:
Գյուլում ջան:

Եկան, եկան Մոկաց հարսներ

Եկա՜ն, եկա՜ն Մոկաց հարսներ,
Հա՛րալո, հա՛րալո,
Հառկող եկան, բարվոր գացին,
Հա՛րալո, հա՛րալո:

Եկի՛ն, ե՛կին Մոկաց հարսներ,
Խրախանոր, խանանոր
Եկին հասան մինչ Պողոնիս
Խրախանոր, խանանոր: